Գլխավոր տեղեկություն
Համար
N 1923-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.27/101(1554) Հոդ.1268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1923-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 15.3-րդ, N 3 հավելվածի 13-րդ կետի 15.3-րդ, 14-րդ կետի 6.1-ին, 6.3-րդ և 31-րդ կետի 3-րդ ենթակետերից հանել «գյուղատնտեսական» բառը.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.

«13) վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը»,

բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.

«20)

հարմար աշխատանքից հրաժարված անձ Գ95 10»,

գ. 3-րդ կետի 19-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «12» թվով,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.2-րդ կետով.

«16.2. Ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքը՝

1) ընտանիքի անապահովության միավորի վրա ազդեցություն է գործում Kվարկ գործակցի միջոցով, որն ունի 0-ական արժեք: Վարկային պարտավորությունների գծով միջին ամսական մարման չափի հաշվարկը որոշվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման կնքված պայմանագրի.

2) նշված պայմանը չբավարարող մնացած ընտանիքների համար Kվարկ-ն հավասարվում է 1.0-ի:»,

ե. 19-րդ կետի բանաձևը «Kբգ» տառերից հետո լրացնել «x Kվարկ» տառերով.

3) որոշման N 3 հավելվածում՝

ա. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ ենթակետով.

«20) հարմար աշխատանքից հրաժարված անձ

  Գ95

պահանջվող փաստաթուղթը` եզրակացություն (տվյալ) ստացված զբաղվածության տարածքային կենտրոնից.»,

բ. 14-րդ կետի 6.3-րդ ենթակետում «հավելվածի 7-8-րդ կետերով» բառերը փոխարինել «հավելվածով» բառով,

գ. 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.4-րդ ենթակետով.

«6.4) հարմար աշխատանքից հրաժարված անձ է համարվում այն գործազուրկը կամ առանձին խմբի գործազուրկը կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձը, որի վերաբերյալ զբաղվածության տարածքային կենտրոնը տրամադրել է հարմար աշխատանքից հրաժարվելու վերաբերյալ եզրակացություն.»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.2-րդ կետով.

«19.2. Ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքն ամրագրվում է «Վ» ծածկագրով, որը կարող է չամրագրվել, եթե առկա են խորհրդի պատշաճ հիմնավորված առաջարկությունը դրա մասին և տարածքային կենտրոնի կազմակերպած տնային այցելության ընթացքում կատարված ուսումնասիրության մասին արձանագրությունը:»,

ե. 20-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,

զ. 20-րդ կետի 1-ին ենթակետում «19.1-ին» բառերը փոխարինել «19.1-19.2-րդ» բառերով,

է. 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի աշխատանքի անցած անդամներին վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները` գործատուի կողմից տրված տեղեկանքի հիման վրա` աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող վեց ամիսների համար: Ընդ որում, սույն նորմը նույն անձի համար կրկին կարող է կիրառվել առնվազն քսանչորս ամիս անց:»,

ը. 34-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. ընտանիքի որևէ չափահաս անդամի` վարկային պարտավորությունների գծով 100 հազար դրամ և ավելի միջին ամսական մարում կատարելու հանգամանքի մասին.»,

թ. N 4 ձևի 33-րդ կետում «19.1» թիվը փոխարինել «19.2» թվով,

ժ. N 7 ձևը «Բնական գազ» պարբերությունից հետո լրացնել «վարկային պարտավորություն» պարբերությամբ.

4) որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Ընտանիքի տնօրինած անասնատեսակի և դրա քանակի մասին տեղեկանքում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման N 16 հավելվածով նախատեսված՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրով ձեռք բերված կենդանիների մասին տվյալներ՝ տվյալ ընտանիքի վերաբերյալ կնքված պայմանագրի գործողության ժամանակահատվածի համար:».

5) որոշման N 8 հավելվածի N 4 ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19.1-ին կետով.

 

«

19.1

«Վ» (վարկային պարտավորություն)

                                          
»:

 

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության գործողությունը տարածվում է 2019 թվականի նոյեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «է» պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան