ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2019 թվականի N 1833-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝
1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:
4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. դեկտեմբերի 9 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 9-ի N 1833-Ա որոշման  | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Վ. Վերմիշյան  | 
 -  | 
 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ  | 
| 
 Ռ․ Գրիգորյան  | 
 -  | 
 ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Հ. Մարության  | 
 -  | 
 Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)  | 
| 
 Վ. Տերտերյան  | 
 -  | 
 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  | 
| 
 Ն. Խաչատուրյան  | 
 -  | 
 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Ղուլարյան  | 
 -  | 
 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ  | 
| 
 Ա․ Կարախանյան  | 
 -  | 
 ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ  | 
| 
 Ս․ Ղազարյան  | 
 -  | 
 ՀՀ վարչապետի խորհրդական  | 
| 
 Ա. Մեսչյան  | 
 -  | 
 Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)  | 
| 
 Լ. Իսկանդարյան  | 
 -  | 
 ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  | 
| 
 Տ. Մանուկյան  | 
 -  | 
 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան |