ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
19 փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 հոդվածին համապատասխան, սահմանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը` նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունների արդյունավետ իրականացումը:
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրությունը |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բայց ոչ պակաս 80 հազար դրամից:
Հոդված 2. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
ա) նստավայր Երևանում (Բաղրամյան 26),
բ) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ,
գ) պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում` ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ,
դ) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ,
ե) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Հոդված 3. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի անձն անձեռնմխելի է: Նրա անվտանգության, պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություններն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն:
Հայաստանի Հանրապետության Նախագահի անվտանգությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունը` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայության գործունեությունը ֆինանսավորվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին:
Հոդված 4. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտանիքն օգտվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համար սահմանված սպասարկման և անվտանգության ապահովման պետական ծառայություններից:
Հոդված 5. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի և ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է հանրապետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` հանրապետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:
Հոդված 6. |
Հայաստանի Հանրապետության Նախագահի ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ |
Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության փոխնախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք պաշտոնանկ են արվում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ` Հայաստանի Հանրապետության գործող Նախագահի աշխատավարձի համապատասխանաբար 75 և 60 տոկոսի չափերով:
Նշված հատուկ թոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակաշրջանում, որի ընթացքում նախկին Նախագահը կամ փոխնախագահը վարում են որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում գործող Նախագահի աշխատավարձի 80 (փոխնախագահի համար` 60) տոկոսի չափը գերազանցող վարձատրություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, պետական ամառանոցով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան 2 անգամ) հատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի համար ապահովվում է ցմահ անձնական պահպանություն:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող փոխնախագահը ապահովվում է բնակարանով և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով օգտվում է պետական ամառանոցից և ավտոտրանսպորտից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
5 մարտի 1996 թ. ՀՕ-33 |