Basic information
Number
N 1728-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541) Հոդ.1167
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.12.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
09.12.2019
Effective date
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1528-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1528-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «1 տարի» բառերը փոխարինել «2 տարի» բառերով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Ի ԷՄ ՍԻ» փակ բաժնետիրական ընկերության հետ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրերում կատարել սույն որոշումից բխող փոփոխություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation