Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-139
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1995/10 (1086) Հոդ. 121
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «26» ապրիլի 1995 թ. Հ.Ն-1155-1

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 104 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 104. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԿԱՄ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը, որն էական վնաս չի պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը:

Քաղաքացիների կողմից բնակելի տները, բնակարանները, օժանդակ շինությունները, վաճառասրահները կամ այլ օբյեկտներն առանց էլեկտրամատակարարող և էներգապետհսկողության մարմինների թույլտվության էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելը կամ նշված օբյեկտներում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև էլեկտրաէներգիան ապօրինի օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով` ապօրինի էլեկտրական սնուցման համար օգտագործված միջոցների բռնագրավմամբ»:

2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1041, 1042, 1043, 2321 հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 1041. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՍՊԱՌՄԱՆ ՌԵԺԻՄԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻՆ ԽՈՉԸՆԴՈՏԵԼԸ ԿԱՄ ԹՈՒՅԼ ՉՏԱԼԸ

 

Էներգապետհսկողության կամ էլեկտրամատակարարող մարմինների կողմից անցկացվող էլեկտրասպառման ռեժիմի ստուգումներին խոչընդոտելը կամ թույլ չտալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

 

ՀՈԴՎԱԾ 1042. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ դրանց ապօրինի միացումները չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` ապօրինի էլեկտրական սնուցման համար օգտագործված միջոցների բռնագրավմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 1043. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ, ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԸ ՉՎԵՐԱՑՆԵԼԸ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՐԱՖԻԿԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների պաշտոնատար անձանց, հսկիչների կամ տեսուչների կողմից քաղաքացիների բնակելի տները, բնակարանները կամ մյուս օբյեկտները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը կամ ապօրինի միացումները չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Էլեկտրամատակարարող մարմինների դիսպետչերական ծառայությունների կամ բաշխիչ ենթակայանների օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից առանց էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության իրավասու անձանց թույլտվության էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը, ինչպես նաև էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, սահմանված կարգով չնախատեսված դեպքերում, էլեկտրամատակարարման գրաֆիկի խախտման թույլտվություն տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

 

«ՀՈԴՎԱԾ 2321. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Էներգապետհսկողության մարմինները քննում են սույն օրենսգրքի 99-104, 1041, 1042, 105, 106 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Էներգապետհսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

էներգապետհսկողության գլխավոր պետական տեսուչը կամ տարածքային մարմինների ավագ պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկից մինչև տասնապատիկը.

էներգապետհսկողության տարածքային մարմինների պետական տեսուչները` տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քառապատիկը»:

3. Օրենսգրքի 219 հոդվածի առաջին մասից հանել «99-106» թվերը:

4. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «531» թվից հետո լրացնել «1043» թիվը:

5. Օրենսգրքի 310 հոդվածը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Էներգապետհսկողության մարմինների` դրա համար լիազորված անձինք` սույն օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասով և 1042 հոդվածով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում»:

Այդ կապակցությամբ հոդվածի վեցերորդ և յոթերորդ պարբերությունները համարել համապատասխանաբար յոթերորդ և ութերորդ պարբերություններ:

II. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 931 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 931. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԿԱՄ ԳԱԶԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Էլեկտրական, ջերմային էներգիայից կամ գազից օգտվելու կանոնները խախտելը, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո կամ էական վնաս է պատճառել`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով կամ տուգանքով` տասնհինգ հազար դրամ»:

2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 932, 933 հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 932. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ և ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍՆՈՒՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՔԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԵՐԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՑԱՆՑԻՆ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

 

Ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապօրինի էլեկտրական սնուցում անցկացնելը, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից այդ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ներքին էլեկտրահաղորդման գծերին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին այլ օբյեկտներ միացնելու ապօրինի թույլտվություն տալը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` տասնհինգ հազար դրամ կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` տասնհինգ հազար դրամ:

 

ՀՈԴՎԱԾ 933. ԷՆԵՐԳԱՊԵՏՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԱՊՕՐԻՆԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԿԱՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԳՐԱՖԻԿԸ ԽԱԽՏԵԼԸ

 

Էներգապետհսկողության և էլեկտրամատակարարող մարմինների պաշտոնատար անձանց, հսկիչների կամ տեսուչների կողմից քաղաքացիների բնակելի տները, բնակարանները կամ մյուս օբյեկտները, ինչպես նաև ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն էլեկտրական ցանցին կամ էլեկտրատրանսպորտի կոնտակտային ցանցին միացնելու ապօրինի թույլտվություն տալը, որ կատարվել է նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` տասնհինգ հազար դրամ կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` տասնհինգ հազար դրամ:

Էլեկտրամատակարարող մարմինների դիսպետչերական ծառայությունների կամ բաշխիչ ենթակայանների օպերատիվ ծառայությունների աշխատակիցների կողմից առանց էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության իրավասու անձանց թույլտվության էլեկտրական էներգիայի մատակարարման սահմանված գրաֆիկը խախտելը, ինչպես նաև էլեկտրացանցի կամ էլեկտրացանցի վերադաս կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից, սահմանված կարգով չնախատեսված դեպքերում, էլեկտրամատակարարման գրաֆիկի խախտման թույլտվություն տալը, որ կատարվել են նույնպիսի խախտումների համար վարչական տույժ նշանակելուց հետո`

պատժվում են ազատազրկմամբ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով` տասնհինգ հազար դրամ կամ պաշտոնանկությամբ և տուգանքով` տասնհինգ հազար դրամ»:

III. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «931» թվից հետո լրացնել «932, 933» թվերը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 25 մայիսի 1995 թ.
ՀՕ-139

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան