Գլխավոր տեղեկություն
Համար
N 1972-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
27.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2019 թվականի N 1972-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 738-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 738-Ա որոշման հավելվածում «Ս. Պետրոսյան-Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար» բառերը փոխարինել «Ս. Թովմասյան-Կադաստրի կոմիտեի ղեկավար» բառերով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան