Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2004-14.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 փետրվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2004 թվականի N 50-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՈՒ ՇԵՆՔ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 2-3-րդ հարկերը (2400 քառ.մետր), մարզադահլիճը (250 քառ. մետր) և 3 ավտոտնակը (100 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանք «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

2. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 1-ին հարկը (800 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել .«Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի հենակետային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

3. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից օգտագործվող և Գյումրու նախկին N 35 ՄՏՈՒ-ի հաշվեկշռում գտնվող ուսումնական մասնաշենքը (3150 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 4
Երևան

 
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2019, N 1778-Ա 14.12.2019, N 50-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան