Գլխավոր տեղեկություն
Համար
N 1882-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.24/97(1550) Հոդ.1214
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1882-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովման նպատակով Պետական պահպանության ծառայությանը 2019 թվականին հատկացնել 77,938.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով` 40,000.0 հազ. դրամ, «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով` 36,282.2 հազ. դրամ, «Տրանսպորտային նյութեր» հոդվածով` 1,656.0 հազ. դրամ):

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Հույժ գաղտնի

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1882-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1882-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1882-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1882-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1882-Ն որոշման