ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2020 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.2» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման, ավտոտրանսպորտային շարասյուների անվտանգ երթևեկության ապահովման կարգը հաստատելու մասին» N 1467-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.2» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
2) N 1 հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) պետավտոտեսչության (այսուհետ՝ պետավտոտեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերով.
3) N 1 հավելվածի 5-րդ կետում «ոստիկանության մարմինների պետավտոտեսչության» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով.
4) N 1 հավելվածի 38-րդ կետի «ա» ենթակետից հանել «տարածքային մարմնի» բառերը.
5) N 1 հավելվածի 38-րդ, 39-րդ և 40-րդ կետերում «տեսչական կազմ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ճանապարհապարեկային ծառայության կարգախմբեր» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
6) N 1 հավելվածի ամբողջ տեքստում «պետավտոտեսչության» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. հունվարի 20 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|