Գլխավոր տեղեկություն
Համար
N 735-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.10.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հոկտեմբերի 2019 թվականի N 735-Ա

 

«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Նորաշեն թաղամաս 36, շենք, բն. 121, ՀՎՀՀ՝ 06405487ուղղ. իրականացվող` 14,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Սոցիալական կենտրոնի վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հոկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

հոկտեմբերի 18-ի N 735-Ա

որոշման

 

«Սոցիալական կենտրոնի վերանորոգում» ծրագիր

 

1. 

Ծրագրի նպատակը

ՀՀ կառավարության 21 հունվարի 2010 թվականի N 29-Ա որոշմամբ և նշված որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 23 մայիսի 2019 թվականի N 639-Ա որոշմամբ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը 20 /քսան/ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ՀՀ Լոռու մարզի, Ստեփանավան քաղաքի Սայաթ-Նովա 3 հասցեում գտնվող շենքի վիճակի բարելավում՝ հիմնանորոգում, որը կնպաստի հաշմանդամություն և սոցիալական այլ խնդիրներ ունեցող երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարձրացմանը, համալիր ծառայությունների տրամադրմանը և թույլ կտա շահառուներին ունենալ ժամանակակից պայմաններին համապատասխան սոցիալական-վերականգնողական կենտրոն:

Տարածքը կհանդիսանա «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական աջակցություն վերականգնողական կենտրոն», ինչի շնորհիվ «Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքային ցերեկային կենտրոն»-ը/ներկայումս գտնվում է նկուղային հարկում, խոնավ ու անբարվոք վիճակում/ կտեղափոխվի վերանորոգված կենտրոն և հնարավորություն կստանա սպասարկելու Ստեփանավան և Տաշիր քաղաքների և հարակից գյուղերի շուրջ 250 շահառուի:

Վերանորոգումը թույլ կտա իրականացնել շահառուների սոցիալական վերականգնում՝ հմտությունների զարգացում, նրանց կարողություններին համարժեք գիտելիքների ձեռքբերում, անկախ և ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացում, կրթական, ժամանցային, ճանաչողական միջոցառումների իրականացում:

Շնորհիվ այս կենտրոնի՝

Տարեկան յուրաքանչյուր երեխայի անհատական ծրագրում կարձանագրվի գնահատականի դրական աճ (տառաճանաչության, ինքնասպասարկման, հաղորդակցման հմտությունների և այլն):

Կհայտնաբերվեն ուսումից դուրս մնացած երեխաները և առաջարկություններ կներկայացվեն պետական և տեղական ինքնակառավարման լիազոր մարմիններին այս ուղղությամբ արդյունավետ աշխատանք կատարելու համար:

Կկազմակերպվեն տարեկան առնվազն 4 միջոցառում (երեխայի պաշտպանության օր, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության օր, ժամանցային միջոցառումներ և այլն), որոնք ուղղված կլինեն հանրային իրազեկմանը և երեխաների սոցիալական ներառմանը: Կենտրոնի կողմից մատուցված ծառայությունները համահունչ են ՀՀ կառավարության որդեգրած սոցիալական ներառման և կարողությունների զարգացման քաղաքականությանը, մասնավորապես՝

Հասցեական և նպատակային սոցիալական ծառայությունների տրամադրում կարիքների հիման վրա,

Ուսումից դուրս մնացած երեխաների հայտնաբերում Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի բնակչության շրջանում

Շուրջօրյա խնամքի հաստատություններ խոցելի խմբերի մուտքի կանխարգելում

Բոլոր իրականացվող ծրագրերում ներառականության ապահովում

 2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

 3.

Բարեգործը

Նոտարիս ժան ժակ Լեկլին՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի միջոցով (ՀՀ, քաղ. Երևան, Աբովյան 34, բն. 5)

 4.

Ծրագիրը կատարողը

«Լիարժեք Կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցեն՝ քաղ. Երևան, Նորաշեն թաղամաս 36, բն. 121, ՀՎՀՀ՝ 06405487)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ, Լոռու մարզ, քաղ. Ստեփանավան, Սայաթ-Նովա 3՝ սոցիալական բնագավառ

 6.

Ծրագրի բյուջեն

14 մլն դրամ

 7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող ավելի քան 60 երեխաներ:

 8.

Ծրագրի 
իրականացման 
տևողությունը

Նախատեսվում է իրականացնել 2019 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Համաձայն մասնագիտացված կազմակերպության եզրակացության՝ շենքը գտնվում է անբավարար վիճակում և վնասվածության մակարդակը դասվում է 3-րդ աստիճանի: Ուստի շենքը շահագործելու համար անհրաժեշտ է ամրացում և հիմնանորոգում: Ընդհանուր առմամբ ներդրումները կկազմեն շուրջ 14 մլն դրամ, որը կուղղվի շենքի ամրացման, կտուրի և ներքին հիմնանորոգման, ինչպես նաև շենքի պահպանման աշխատանքներին փուլերով՝

 

Գումարը՝ 14 մլն դրամ 

ժամանակահատվածը՝ 2019 թվականի հոկտեմբերի 1-ից 2023 թվականի սեպտեմբերի 30-ը 

 

Աշխատանքների ծավալը/նկարագիրը

 

Տվյալ ժամանակահատվածում կվերանորոգվի տանիքը, կիրականացվեն շենքի ամրացման աշխատանքները: Ամրացման աշխատանքներից և տանիքի նորոգումից հետո կիրականացվի առաջին հարկի մուտքի, պատուհանների և դռների տեղադրումը, 110 քմ մակերեսի ներքին հարդարումը, ներառյալ՝ սանհանգույցը, էլ. սնուցումը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Այս աշխատանքների իրականացումը թույլ կտա «Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալ-հոգեբանական աջակցություն Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջանի համայնքային ցերեկային կենտրոն»-ի աշխատանքները 2023 թ-ից իրականացնել այս տարածքում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Սոցիալական կենտրոնի վերանորոգման համար նախատեսվում է ձեռք բերել շինանյութ և կատարել շինարարական աշխատանքներ՝ 14 մլն դրամ արժողությամբ, մասնավորապես՝

● Շենքի ամրացման աշխատանքներ՝ 5,035,000 դրամ

● Տանիքի վերանորոգման աշխատանքներ՝ 2,414,300 դրամ

● Դռների և պատուհանների տեղադրման աշխատանքներ՝ 1,934,000 դրամ

● Հատակների կառուցման աշխատանքներ՝ 1,680,000 դրամ

● Ներքին հարդարման աշխատանքներ՝ 1,480,000 դրամ

● Էլեկտրական սնուցման և լուսավորության հետ կապված աշխատանքներ՝ 648,300 դրամ

● Ջրամատակարարման և կոյուղու կառուցման աշխատանքներ՝ 418,000 դրամ

● Աստիճանավանդակի կառուցման հետ կապված աշխատանքներ՝ 390,400 դրամ

 11.

Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական
ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

 12.

Համագործակցությունը պետական կառավարման,
տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

- Լոռու մարզպետարան, Ստեփանավանի քաղաքապետարան

- Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

- «Լուսաստղ» հասարակական կազմակերպություն, «Աստացոլք» հասարակական կազմակերպություն, «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպություն, «Արմավիրի զարգացման» հասարակական կազմակերպություն, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպություն, «Առավոտ» հասարակական կազմակերպություն

 13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագիրն իրականացնողի կողմից ՀՀ կառավարության 2013 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան