Գլխավոր տեղեկություն
Համար
N 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.17/6(674) Հոդ.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2020 թվականի N 15-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «հիսուն հազար», իսկ «բ» պարբերությունում` «հարյուր հիսուն հազար» բառերը փոխարինել «երեք հարյուր հազար» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին և տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:

3. Առաջին կամ երկրորդ երեխայի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ սահմանված կարգով, նշանակվում և վճարվում է`

1) առաջին երեխայի ծնվելու դեպքում` հիսուն հազար դրամ.

2) երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` հարյուր հիսուն հազար դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 13

Երևան