Գլխավոր տեղեկություն
Համար
N 1499-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.21/93(1451).1 Հոդ.1283.25
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1499-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԵՎ ԱՌԱՋԻՆ, ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԿԱՐԳԻ ՀԱՇՄԱՆԴԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՕԹԵՎԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 16-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած նախկին զինծառայողների անօթևան ընտանիքների (այսուհետ` շահառուներ) բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 10 բաժնի 06 խմբի 01 դասի «01. «Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում նախատեսված գումարի չօգտագործված 424.805,0 հազ. դրամն ուղղվում է Երևանի քաղաքապետարանից և Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից (այսուհետ` տեղական ինքնակառավարման մարմիններ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացված` զոհված (մահացած) և հաշմանդամ դարձած նախկին զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2018 թվականի ընթացքում ձևավորված պետական պարտավորությունների կատարմանը.

2) սույն կետի 1-ին ենթակետով հատկացվող միջոցները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ծրագրի շահառուներին հատկացվող կապիտալ դրամաշնորհներ, որոնք տնօրինվում են սույն որոշմամբ սահմանված պայմաններով.

3) սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարի շրջանակներում անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով շահառուների բնակարանային ապահովությունը (այսուհետ` աջակցություն) իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմիններից նախարարություն ներկայացված անվանացուցակում ընդգրկված շահառուների բնակարանային գործերի վերաբերյալ նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) դրական եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով տրամադրվող բնակարանի գնման վկայագրի միջոցով.

4) բնակարանի գնման վկայագրի միջոցով աջակցությունը տրամադրվում է շահառուի ընտանիքի չափահաս անդամների համաձայնությամբ` նախարարության և շահառուի միջև կնքված «Բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» պայմանագրի հիման վրա` շահառուի կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու վերաբերյալ առուվաճառքի պայմանագիրը հանձնաժողովի նախագահին ներկայացնելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում` վաճառողի հաշվեհամարին պայմանագրում նշված գումարը փոխանցելու միջոցով, կամ

5) բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում, մինչև 2020 թվականի նոյեմբերի 25-ը շահառուի կողմից նախարարություն ներկայացված նոտարի դեպոզիտային հաշվեհամարի և նոտարի հետ կնքված պայմանագրի հիման վրա 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը տվյալ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը, իսկ բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի կամ բնակելի տան առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին, ընդ որում, առուվաճառքի պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված գումարից պակաս լինելու դեպքում մնացորդային գումարը նոտարի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ վկայագրում նշված չափից ավելի բարձր գնով բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում գների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին.

6) սույն կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի կամ նոտարի դեպոզիտի պայմանագրում նշված գումարի ֆինանսավորումը նախարարության կողմից իրականացվում է սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվից փոխանցում կատարելու եղանակով:

(1-ին կետը փոփ. 12.12.19 N 1809-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների կատարման ֆինանսավորումն ապահովելու նպատակով գանձապետարանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության անվամբ բացել արտաբյուջետային ավանդային հաշիվ՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը գործողության ժամկետով` շահառուների վճարահաշվարկային սպասարկումը կատարելու համար.

2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվում սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետին հաջորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա մնացորդային գումարը փոխանցել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի միջոցների տարեվերջի ազատ մնացորդի հաշվառման համար գործող գանձապետական համապատասխան հաշվին:

(2-րդ կետը փոփ. 12.12.19 N 1809-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`

1) սույն որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումների կատարման ֆինանսավորումն ապահովելու նպատակով մինչև 2018 թվականի դեկտեմբերի 27-ը սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բացված արտաբյուջետային ավանդային հաշվին փոխանցել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գումարը.

2) «Զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովում և բնակարանային պայմանների բարելավում» ծրագրի իրականացումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1016-Ն և 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» N 1419-Ն որոշումներով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2019, N 1809-Ն 20.12.2019, N 1499-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան