Գլխավոր տեղեկություն
Համար
ուղղ.24-4Ն
Տիպ
Ուղղում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.01.2024
Ընդունման ամսաթիվ
09.01.2024
Ստորագրման ամսաթիվ
09.01.2024

ՈՒՂՂՈՒՄ

 

Հաշվի առնելով, որ ՀՀ կենտրոնական բանկի որոշ իրավական ակտերում տեղի են ունեցել վրիպակներ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով, միաժամանակ, նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում նշված իրավական ակտերի պատշաճ ինկորպորացումն ապահովելու նպատակով` առաջարկում ենք.

 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 199-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունում

«ա. 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման կամ վարկերի հավաքագրման գործընթացները» բառերը փոխարինել «Իրենց գործունեության տարածքից դուրս բանկերը կարող են իրականացնել գյուղերում վարկերի տրամադրման կամ հավաքագրման գործընթացներ» բառերով,»

բառերի փոխարեն կարդալ

«ա. 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և/կամ վարկերի հավաքագրման գործընթացները» բառերը փոխարինել «Իրենց գործունեության տարածքից դուրս բանկերը կարող են իրականացնել գյուղերում վարկերի տրամադրման կամ հավաքագրման գործընթացներ» բառերով,»։

● ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 201-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում

«ա. 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման կամ վարկերի հավաքագրման գործընթացները» բառերը փոխարինել «Իրենց գործունեության տարածքից դուրս վարկային կազմակերպությունները կարող են գյուղերում իրականացնել վարկերի տրամադրման կամ հավաքագրման գործընթացներ» բառերով,»

բառերի փոխարեն կարդալ

«ա. 1-ին նախադասությունում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և (կամ) վարկերի հավաքագրման գործընթացները» բառերը փոխարինել «Իրենց գործունեության տարածքից դուրս վարկային կազմակերպությունները կարող են գյուղերում իրականացնել վարկերի տրամադրման կամ հավաքագրման գործընթացներ» բառերով,»։

● ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 198-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում

«Կանոնակարգ 17/01-ի 45-րդ կետի 2-րդ ենթակետում «90 օր» բառերը փոխարինել «120 օր» բառերով»,

բառերի փոխարեն կարդալ

«Կանոնակարգ 17/01-ի 45-րդ կետի 2-րդ նախադասությունում «90 օր» բառերը փոխարինել «120 օր» բառերով»։

● ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 165-Ն որոշման

1. 1-ին կետի 15-րդ ենթակետում

Կանոնակարգ 10-ի 123.1-րդ, 123.2-րդ և 123.3-րդ կետերում «փոխանակման կետի դրամարկղում առկա դրամական միջոցների մնացորդը» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամարկղում առկա դրամական միջոցների մնացորդը» բառերով:

բառերի փոխարեն կարդալ

Կանոնակարգ 10-ի 123.1-րդ, 123.2-րդ և 123.3-րդ կետերում «փոխանակման կետում առկա» բառերը փոխարինել «փոխանակման կետի դրամարկղում առկա» բառերով:

2․ 1-ին կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերությունում

«բ. «վարչական պատասխանատվության:» բառերից հետո լրացնելով «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» նախադասությունը փոխարինելով «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկության որևիցե փոփոխության դեպքում այդ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փոփոխված տեղեկությունը:» նախադասությունը:»

բառերի փոխարեն կարդալ

«բ. «վարչական պատասխանատվության:» բառերից հետո «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:» նախադասությունը փոխարինել «Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում այդ փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկին «փի-դի-էֆ» ֆորմատի ֆայլով ներկայացնել համապատասխան փոփոխված տեղեկատվությունը:» նախադասությամբ։

 

1/9/2024

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան