ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
27 դեկտեմբերի 2019 թ. |
թիվ 58-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի ԹԻՎ 03-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի փետրվարի 24-ի ««Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 210-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 03-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 58-Ն որոշման |
Բաժին I. Ընդհանուր տեղեկություններ
Տողի համարը |
Ընդամենը | |
Ա |
Բ |
1 |
1. |
Ընդհանուր մակերեսը, հա |
|
2. |
Կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը, հա |
|
3. |
որից` ձմեռման համար նախատեսված |
|
4. |
Հիմնական աշխատողների թվաքանակը, մարդ |
|
5. |
Այցելուների թվաքանակը, մարդ |
|
6. |
նրանցից` միջոցառումների շրջանակում անվճար այցելուներ |
|
7. |
Իրականացված միջոցառումների քանակը, միավոր |
|
8. |
Էքսկուրսիաների քանակը, միավոր |
|
9. |
որից` դպրոցականների համար |
|
10. |
Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը, մարդ |
|
11. |
նրանցից` դպրոցականներ |
|
12. |
Էկոկրթության դասաժամերի քանակը, միավոր |
|
13. |
դրանցում ունկնդիրների թվաքանակը, մարդ |
Բաժին II. Ցուցադրման ենթակա կենդանիների տեսակային կազմը և քանակն ըստ տեսակների տարեվերջի դրությամբ և դրանց տարեկան շարժը
միավոր
Տողի հա-մարը |
Կենդանիների տեսակները |
Տարեվերջին առկա |
դրանցից` գրանցված |
Շարժը հաշվետու տարում | |||||||||||||
բնության պահպա-նության միջազգա- յին միության Կարմիր ցուցակում |
Հայաստանի Հանրա-պետության Կարմիր գրքում |
ծնված |
ձեռք բերված |
այլ ելք |
անկում |
խոտանում | |||||||||||
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը |
տեսակ-ների քանակը |
գլխա-քանակը | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
14. |
Ընդամենը |
||||||||||||||||
15. |
այդ թվում` երկկենցաղներ |
||||||||||||||||
16. |
սողուններ |
||||||||||||||||
17. |
կաթնասուններ |
||||||||||||||||
18. |
այդ թվում` գիշատիչներ |
||||||||||||||||
19. |
սմբակավորներ |
||||||||||||||||
20. |
պրիմատներ |
||||||||||||||||
21. |
այլ |
||||||||||||||||
22. |
ձկներ |
||||||||||||||||
23. |
թռչուններ |
||||||||||||||||
24. |
դրանցից` գիշատիչներ |
||||||||||||||||
25 |
անողնաշար կենդանիներ |
Բաժին III. Ֆինանսական միջոցների մուտքերը և ծախսերը
հազ. դրամ
Ֆինանսական միջոցների մուտքերը |
Ֆինանսական ծախսերը |
Ֆինան-սական միջոցների մնացորդը տարե-վերջին | |||||||||||
ընդա-մենը |
այդ թվում` |
ընդա-մենը |
այդ թվում` | ||||||||||
ՀՀ բյուջեից (պետական, համայնքա-յին) |
բնակչությանը մատուցված վճարովի ծառայու-թյուններից |
նվիրա-տվու-թյուն-ներից |
այլ |
նյութա-կան |
ոչ նյութա-կան ծա-ռայություն-ների |
գործուղ-ման |
աշխա-տավարձի և դրան հավա-սարեցված այլ |
հիմնավե-րանորոգման, սարքավորում-ների և գույքի ձեռքբերման |
այլ | ||||
ընդա-մենը |
այդ թվում` մուտքի վճարում-ներից | ||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
Ղեկավար՝ |
____________________ (Ազգանուն, անուն) |
_______________ (Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ)՝ |
____________________ (Ազգանուն, անուն) |
_______________ (Ստորագրություն) |
« ___ »_________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 58-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը կարգավորում է «Կենդանաբանական այգու գործունեության մասին» Ձև 1-կենդանաբանական այգի (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
6. «Ընդհանուր մակերեսը» տողում (1.) լրացվում է կենդանաբանական այգու ամբողջ տարածքի մակերեսը, իսկ կենդանիների համար նախատեսված կառույցների մակերեսը` տող 2.-ում, որից էլ տող 3.-ում առանձնացվում է կենդանիների ձմեռման համար նախատեսված կառույցների մակերեսը:
7. «Հիմնական աշխատողների թվաքանակը» տողում (4.) լրացվում է կենդանաբանական այգու հիմնական հաստիքային աշխատողների թվաքանակը:
8. «Այցելուների թվաքանակը» տողում (5.) լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգի այցելած մարդկանց թվաքանակը, նրանցից տող 6.-ում առանձնացվում է կենդանաբանական այգում իրականացված միջոցառումների շրջանակում անվճար այցելուների թվաքանակը:
9. «Իրականացված միջոցառումների քանակը» տողում (7.) լրացվում է կենդանաբանական այգում հաշվետու տարում իրականացված միջոցառումների քանակը:
10. «Էքսկուրսիաների քանակը» տողում (8.) լրացվում է հաշվետու տարում ինչպես կենդանաբանական այգու կազմակերպած, այնպես էլ կենդանաբանական այգու աշխատակազմի օժանդակությամբ այլ կառույցների կողմից իրականացված էքսկուրսիաների քանակը, որից տող 9.-ում առանձնացվում են դպրոցականների համար կազմակերպած էքսկուրսիաները:
11. «Էքսկուրսիաների մասնակիցների թվաքանակը» տողում (10.) լրացվում է էքսկուրսիաներին մասնակցած մարդկանց թվաքանակը, որից տող 11.-ում առանձնացվում է դպրոցականների թվաքանակը:
12. «Էկոկրթության դասաժամերի քանակը» տողում (12.) լրացվում է հաշվետու տարում կենդանաբանական այգու կազմակերպած Էկոկրթության դասաժամերի քանակը, իսկ դրանցում ունկնդիրների թվաքանակը լրացվում է տող 13.-ում:
III. ՑՈՒՑԱԴՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԵՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՐԺԸ
13. Հաշվետվության այս բաժնում լրացվում է կենդանաբանական այգու ցուցադրման ենթակա կենդանիների քանակն ըստ տեսակների, որտեղ չի հաշվառվում կերի համար նախատեսված կենդանիների բուծումը: Կենդանիների ընդհանուր քանակից (տող 13.) առանձնացվում են երկկենցաղները (տող 14.), սողունները (տող 15.), կաթնասունները (տող 16.), ձկները (21.), թռչունները (22.) և անողնաշար կենդանիները (24.): Կաթնասունների ընդհանուր քանակից (տող 16.) առանձնացվում են գիշատիչները (տող 17.), սմբակավորները (տող 18.), պրիմատները (տող 19.) և այլ կաթնասունները (տող 20.):
14. Կենդանաբանական այգում տարեվերջի դրությամբ առկա կենդանիների տեսակների քանակն և դրանց գլխաքանակը լրացվում են սյունակներ 1-ում և 2-ում, որոնցից առանձնացվում են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված (սյունակներ 3, 4) և Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված (սյունակներ 5, 6) տեսակների քանակն ու դրանց գլխաքանակը:
15. Կենդանիների շարժը հաշվետու տարում` ծնված, ձեռք բերված, այլ ելք, անկում և խոտանում, ըստ տեսակների քանակի և դրանց գլխաքանակի լրացվում է սյունակներ 7-16-ում: Կենդանիների տեսակների քանակը և գլխաքանակը իրարից անկախ ցուցիչներ են, դրանց միջև համեմատականություն գոյություն չունի և չի թույլատրվում դրանք նույնականացնել:
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ
16. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
17. Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
18. Սյունակ 7-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական» սյունակ 8-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների» սյունակ 9-ում լրացվում է աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) սյունակ 10-ում լրացվում է գործուղման ծախսերը,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ» սյունակ 11-ում լրացվում է հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` այլ կազմակերպություններից համատեղությամբ, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատողները) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ` փոխհատուցումները և աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները և պարգևավճարները,
5) սյունակ 12-ում լրացվում է կենդանաբանական այգու կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և կապիտալ վերանորոգման ծախսերը,
6) վերը նշված տողերով չառանձնացված այլ ծախսերը լրացվում է սյունակ 13-ում:
19. Սյունակ 14-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
04.10.2023, թիվ 22-Ն | 10.10.2023, թիվ 58-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|