Գլխավոր տեղեկություն
Համար
N 50-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.01.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 փետրվարի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2004 թվականի N 50-Ա

 

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ՈՒ ՇԵՆՔ ԵՎ «Հայաստանի Հանրապետության կրթության եվ գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԻ ՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 12.12.19 N 1778-Ա)

 

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 2-3-րդ հարկերը, մարզադահլիճը (327.13 քառ. մետր) և 3 ավտոտնակը (111.59 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանք «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

(1-ին կետը փոփ. 12.12.19 N 1778-Ա)

2.  «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից օգտագործվող հանրակացարանային մասնաշենքի 1-ին հարկը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել  «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Գյումրու տնտեսագիտական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(2-րդ կետը փոփ. 12.12.19 N 1778-Ա)

3. «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղի կողմից օգտագործվող և Գյումրու նախկին N 35 ՄՏՈՒ-ի հաշվեկշռում գտնվող ուսումնական մասնաշենքը (3150 քառ. մետր) անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` այն «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության Գյումրու մասնաճյուղին տրամադրելու համար:

(3-րդ կետը փոփ. 12.12.19 N 1778-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 4
Երևան