«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 2006 թվականի N 1310-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` իրականացնել պետական գրանցման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ
(հավելվածը լրաց. 02.04.09 N 352-Ն, 26.08.10 N 1105-Ն, խմբ., լրաց. 23.08.12 N 1078-Ն, լրաց. 06.02.14 N 98-Ն, 30.01.15 N 68-Ն, 16.02.17 N 135-Ն, 30.01.20 N 71-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |