ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2019 թվականի N 857-Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,003,976,000 դրամ արժողությամբ «Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի բարեկարգման և նորոգման աշխատանքների իրականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. նոյեմբերի 29-ի N 857-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Մասիս քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցի կապիտալ նորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է բարեգործական ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՄԴ), |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ (ՀՄԴ) հասցեն՝ քաղ. Երևան, Մասիսի 31, Շենգավիթ, 0061 ՀՎՀՀ՝ 02269952 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, քաղ. Մասիս, Հրանտ Վարդանյան փողոց, 0801 Ծրագրի իրականացման բնագավառը՝ քաղաքաշինություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
1,003,976,000 (մեկ միլիարդ երեք միլիոն ինը հարյուր յոթանասունվեց հազար) դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Մասիսի համայնք, հեռ՝ +374-236-43040, ՀՎՀՀ՝ 03801428, հասցեն՝ քաղ. Մասիս, Կենտրոնական հրապարակ 4, 0801 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
24.11.2019 թվականից մինչև 24.11.2021 թվականը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Փողոցի ասֆալտապատում ՝ 441 936 000 դրամ Աշխատանքների սկիզբը՝ 01.08.2020 թ. Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ. Ճանապարհի հին գրունտի քանդում և ընդհանուր շին. աշխատանքներ՝ 377 818 000 դրամ Աշխատանքների սկիզբը՝ 01.03.2020 թ. Աշխատանքների ավարտը՝ 31.08.2020 թ. Լուսավորության նոր համակարգի անցկացում՝ 117 600 000 դրամ Աշխատանքների սկիզբը՝ 01.05.2020 թ. Աշխատանքների ավարտը՝ 31.08.2020 թ. Տարածքների կանաչապատում՝ 18 399 000 դրամ Աշխատանքների սկիզբը՝ 01.08.2020 թ. Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ. Ժամանակավոր շարժական շինությունների կառուցում (շինանյութերի և այլ շին. տեխնիկայի պահեստավորման համար)՝ 34 013 000 դրամ Աշխատանքների սկիզբը՝ 01.03.2020 թ. Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ. Ճանապարհի կահավորում՝ 14 210 000 դրամ Աշխատանքների սկիզբը՝ 01.09.2020 թ. Աշխատանքների ավարտը՝ 30.09.2020 թ․ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ներմուծում՝ Հենասյուներ՝ 100 հատ՝ 36 000 000 դրամ (ծրագիրը հաստատվելուց հետո անմիջապես) Լուսարձակներ՝ 100 հատ՝ 15 000 000 դրամ (ծրագիրը հաստատվելուց հետո անմիջապես) Հենասյան բարձակ (кронштейн)՝ 100 հատ՝ 13 000 000 դրամ (ծրագիրը հաստատվելուց հետո անմիջապես) 2. Ձեռքբերումներ՝ Փողոցի ասֆալտապատում ՝ Ծախսվելիք գումարը՝ 441 936 000 դրամ Ճանապարհի հին գրունտի քանդում և ընդհանուր շին. աշխատանքներ՝ Ծախսվելիք գումարը՝ 377 818 000 դրամ Լուսավորության նոր համակարգի անցկացում՝ Ծախսվելիք գումարը՝ 53 600 000 դրամ Տարածքների կանաչապատում՝ Ծախսվելիք գումարը՝ 18 399 000 դրամ Ժամանակավոր շարժական շինությունների կառուցում (շինանյութերի և այլ շին. տեխնիկայի պահեստավորման համար)՝ Ծախսվելիք գումարը՝ 34 013 000 դրամ Ճանապարհի կահավորում՝ Ծախսվելիք գումարը՝ 14 210 000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չկան: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմին տեղեկություններ ներկայացնելը |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|