Գլխավոր տեղեկություն
Համար
N 1965-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.01.15/3(1558) Հոդ.1239.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1965-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 2,032,000.0 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել վերաբաշխում և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում նշված գնման առարկաների ձեռքբերումները, բացառությամբ հեղինակային իրավունքի հիմքով իրականացվող գնումների, իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով, և գնման գործընթացին մասնակցելու համար հրավեր է ուղարկվում շինարարական աշխատանքների կատարման համար «Մերձմոսկովյան» բաց բաժնետիրական ընկերությանը, իսկ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների համար «Շին ինդուստրիա ԳՏԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գնման գործընթացների նկատմամբ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 32-րդ կետի 5-րդ ենթակետի, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գագիկ Աղասու Կարապետյանից (անձնագիր՝ NAS0248311, տրված 064-ի կողմից, 27.06.2018 թ.) մեկ անձից գնման ընթացակարգով` կիրառելով վերոգրյալ պայմանները, ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 2/16 հասցեում գտնվող 1148.9 քառ. մ մակերեսով հողամասը և 195.57 քառ. մ մակերեսով շինությունները (բնակելի տուն և ավտոտնակ).

2) դիմել Գյումրու քաղաքապետին՝ 1-ին ենթակետում նշված հասցեում գտնվող շինությունների քանդման թույլտվություն ստանալու համար.

3) «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ կնքված՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2, 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-2019/11, 2019 թվականի նոյեմբերի 25-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-3, «ԱՏՐԻՈՒՄ ԹԻՄ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ի N ՊԵԿ-ՄԱԾՁԲ-19/3, 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ ՊԵԿ-ՄԱԾՁԲ-2019/11, 2019 թվականի նոյեմբերի 25-ի N ՊԵԿ-ՄԱԾՁԲ-19/076, «Շինինդուստրա ԳՏԿ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԾՁԲ-3, 2019 թվականի հոկտեմբերի 14-ի N ՀՀ ՊԵԿ-ՀՄԱ-ԾՁԲ-1, 2019 թվականի նոյեմբերի 25-ի N ՀՀ ՊԵԿ-ՀՄԱ-ԾՁԲ-2019/2 պայմանագրերի ժամկետները երկարացնել մինչև 2020 թվականի հուլիսի 30-ը, իսկ «ԱՏՐԻՈՒՄ ԹԻՄ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ 2019 թվականի օգոստոսի 29-ի N ՊԵԿ-ՀՄԱ-ԱՇՁԲ-1 պայմանագրի ժամկետը՝ մինչև 2020 թվականի մարտի 30-ը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1965-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան