Գլխավոր տեղեկություն
Համար
N 1920-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.27/101(1554) Հոդ.1266
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2019 թվականի N 1920-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, 16-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 2-րդ, 21-րդ հոդվածի 2-րդ, 23-րդ հոդվածի 2-րդ մասերի և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին ենթակետում «16000» թիվը փոխարինել «18000» թվով.

2) 2-րդ ենթակետում «800» թիվը փոխարինել «950» թվով.

3) 3.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ.».

4) 4-րդ ենթակետում «1500» թիվը փոխարինել «1600» թվով.

5) 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «40000» թվով, «բ» պարբերությունում «26000» թիվը փոխարինել «30000» թվով, «գ» պարբերությունում «25500» թիվը փոխարինել «27000» թվով.

6) 6-րդ ենթակետում «25500» թիվը փոխարինել «27000» թվով, իսկ «80000» թիվը փոխարինել «90000» թվով.

7) 7-րդ և 8-րդ ենթակետերում «25500» թիվը փոխարինել «26500» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում «25500» թիվը փոխարինել «26500» թվով.

2) 3-րդ ենթակետում «80000» թիվը փոխարինել «90000» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 27

Երևան