ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2019 թվականի N 835-Ա
«ՍՊԻՏԱԿ-ՖԵՐՄԵՐ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՊԻՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 16,685,368 դրամ ընդհանուր արժողությամբ «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնակի վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 06804407) «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06800406) 2019 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված N 01/09 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում՝ 16,685,368 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանն աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով, ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 29 Երևան |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2019 թ. նոյեմբերի 29-ի N 835-Ա որոշման |
«ՍՊԻՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրով նախատեսված է մասնակի վերանորոգել «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաշենքը, մասնավորապես ջերմամեկուսացնել մասնաշենքի տանիքը, վերանորոգել աշխատասենյակները և միջանցքը, աստիճանավանդակը, մարզումների և բռնցքամարտի դահլիճները` փոխելով փայտե հատակը, որպեսզի մարզադպրոցի սաները հնարավորություն ունենան մարզվելու առավել նպաստավոր պայմաններում: |
2. |
Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայ-ամերիկյան «Ծնողազուրկ և հաշմանդամ երեխաների Սուրբ Ծնունդ» բարեգործական հիմնադրամ (GLENDELALE, CA9125, Tel. 8182460125) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սպիտակ-Ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա հասարակական կազմակերպություն (հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, քաղ. Սպիտակ, Ալ. Մանուկյան 5/1, ՀՎՀՀ՝ 06804407) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է Սպիտակ քաղաքի Այգեստան 6 հասցեում. կրթական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
35,083 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 16,685,368 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Սպիտակի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Սպիտակ, Այգեստան 6, ՀՎՀՀ՝ 06803138) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրն իրականացվելու է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի մատի 31-ը փոխել մարզումների դահլիճի և բռնցքամարտի դահլիճի փայտե հատակները, ջերմամեկուսացնել առաջին մասնաշենքի տանիքը, վերանորոգել մարզումների և բռնցքամարտի դահլիճները, աստիճանավանդակը, աշխատասենյակները և միջանցքը՝ ընդհանուր 35,083 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 16,685,368 դրամ արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ծրագրի իրականացման ընթացքում ձեռք են բերվելու հետևյալ ծառայությունները՝ մարզումների դահլիճի և բռնցքամարտի դահլիճի փայտե հատակների փոխարինում, առաջին մասնաշենքի տանիքի ջերմամեկուսացում, մարզումների և բռնցքամարտի դահլիճների, աստիճանավանդակի, աշխատասենյակների և միջանցքի վերանորոգում: Պայմանագրի արժեքն է 35,083 ԱՄՆ-ի դոլարին համարժեք 16,685,368 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման կազմակերպական ծախսերը |
Ծրագրով կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է Սպիտակի համայնքապետարանի կրթության բաժնի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ ծրագրի ընթացքի և արդյունքների մասին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|