ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2019 թվականի N 1956-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. դեկտեմբերի 25-ի N 1956-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. հուլիսի 6-ի N 592-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ
Վ. Մելքոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ (ազգային կոմիտեի նախագահ) |
Ա. Մեսրոպյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ |
Է. Ղուկասյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Ա. Հակոբյան |
- ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի երկրորդ քարտուղար |
Թ. Վարդանյան |
- Երևանի պետական համալսարանի ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան |
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի դասախոս (համաձայնությամբ) |
Վ. Թոքմաջյան |
- «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ (համաձայնությամբ) |
Տ. Բաղդասարյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ (ազգային կոմիտեի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|