Գլխավոր տեղեկություն
Համար
N 118-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (08.02.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 փետրվարի 2020 թվականի N 118-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1198-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐԻԿՈ-ԳՈՌ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1198-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ կետով.

          

«

4.

4802551500

Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով.

---1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 60 գ-ից պակաս զանգվածով

տպագրական
օֆսեթ թուղթ՝
գլանափաթեթով

կգ

1 200 000

Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, ԵՄ, Ռուսաստան

518 400 000

5.

4802559000

Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, 1 մ2-ի համար 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով, գլանափաթեթներով.

---1 մ2-ի համար 80 գ կամ ավելի զանգվածով

տպագրական
օֆսեթ թուղթ՝
գլանափաթեթով

կգ

120 000

Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, ԵՄ, Ռուսաստան

51 840 000

».

    

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «260 368 200» թիվը փոխարինել «830 608 200» թվով։

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. փետրվարի 7

Երևան