ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 դեկտեմբերի 2019 թվականի N 1909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1073-Ն որոշման N 1 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:
2․Որոշման N 1 հավելվածում նախատեսված՝
1) Կոտայքի մարզի «Գառնիի համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԲՄ-ԱՇՁԲ-2018/2 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը.
2) Կոտայքի մարզի Եղվարդի համայնքի Զովունի գյուղի «Խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-(ԳՀ)ԱՇՁԲ-2019/100 ծածկագրով և Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի «Խմելու ջրի արտաքին և ներքին ցանցերի հիմնանորոգում, խորքային հորերի և ՕԿՋ-ի հիմնանորոգում, կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/71 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը.
3) Շիրակի մարզի «Հացիկ բնակավայրի դպրոցի հիմնանորոգում» և «Տուֆաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում» ծրագրերի իրականացման նպատակով կնքված աշխատանքների պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/33 և N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/31 ծածկագրերով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 28-ը.
4) Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Պռոշյան 11 և Ա. Մանուկյան 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/87 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 30-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի գումարն ավելացնել ավելի քան 10%-ով՝ համայնքի կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին.
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Կապան քաղաքի կամուրջների վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/54 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով և պայմանագրի գումարն ավելացնել ավելի քան 10 %-ով՝ համայնքի կողմից տրամադրված լրացուցիչ միջոցների հաշվին.
6) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի համայնքի «Քաղաքի կոյուղուգծերի ընդլայնում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման ՀԾ-ՀԲՄ-ԱՇՁԲ-2019/4 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի հունվարի 20-ը, ներկայիս պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
7) Արմավիրի մարզի Այգեշատի (Էջմ.) համայնքի «Ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման NՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/34 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի մարտի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
8) Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի «Աղբյուրակապի և ՕԿՋ-ի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/95 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
9) Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Մարտունի քաղաքի խմելու ջրագծի և կոյուղագծի ներքին ցանցի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/61-2 ծածկագրով պայմանագրի գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
10) Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլլառ թաղամասի «Ոռոգման համակարգի անցկացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/58 ծածկագրով պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով.
11) Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի «Մարգահովիտի ամբուլատորայի վերանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/18 ծածկագրով, Լոռու մարզի Քարինջ գյուղի «Գյուղ մտնող ջրագծի հիմնանորոգում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/91 ծածկագրով և Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի «Խմելու ջրի համակարգի կառուցում» ծրագրի իրականացման նպատակով կնքված աշխատանքի պետական գնման N ՀԾ-ԳՀ-ԱՇՁԲ-2019/8 ծածկագրով պայմանագրերի ժամկետները երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը, պայմանագրային գնի սահմաններում կատարել 15 տոկոսից ավելի փոփոխություններ` պայմանավորված պայմանագրով նախատեսված սկզբնական աշխատանքների փոխարինմամբ այլ աշխատանքներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 24 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 1909-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1073-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
Մարզը |
Համայնքը |
Բնակավայրը |
Ծրագրի անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում) | |
հատկացվող գումարը |
համայնքների կողմից համաֆինանսավորման չափը | ||||
Արագածոտն |
քաղ. Աշտարակ |
քաղ. Աշտարակ |
«Մարզպետարանի վարչական շենքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
535.0 |
|
Ծիլքար |
Ծիլքար |
Խմելու ջրագծի կառուցում |
(1,855.4) |
||
Բերքառատ |
Բերքառատ |
Խմելու ջրագծի կառուցում |
(6,433.5) |
||
Նորաշեն |
Նորաշեն |
Խմելու ջրագծի կառուցման շարունակություն |
(8,578.6) |
||
Ընդամենը |
(16,332.5) |
||||
Արարատ |
գ. Արարատ |
գ. Արարատ |
«Մարզադպրոցի կառուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
320.0 |
|
Արաքսավան |
Արաքսավան |
Դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում |
(5,386.7) |
||
Վարդաշեն |
Վարդաշեն |
Ոռոգման ցանցի անցկացում |
(6,271.0) |
||
Տափերական |
Տափերական |
Համայնքը սնուցող խմելու մայր ջրատարի կառուցում (d=150 մմ 3-4 կմ երկարությամբ) |
(10,634.4) |
||
Նոր Կյուրին |
Նոր Կյուրին |
Տնամերձ հողամասերի ոռոգման միակ մայր ջրագծի կապիտալ նորոգում |
(9,492.1) |
||
Նորամարգ |
Նորամարգ |
ոռոգման ցանցի ե/բ խորքային հորերի կիսախողովակային համակարգի ջրագծի հիմնանորոգում՝ 2.5 կմ ընդհանուր երկարությամբ |
(5,496.7) |
||
Ընդամենը |
(36,960.9) |
||||
Արմավիր |
Նորակերտ |
Նորակերտ |
«Մշակույթի տան ջեռուցում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
54.0 |
|
Շենավան |
Շենավան |
Խմելու ջրի ներհամայնքային համակարգի վերանորոգում |
4,473.9 |
||
Արմավիր |
Արմավիր |
Համայնքի խմելու ջրագծերի կապիտալ կառուցում (ներքին ցանց) |
(11,015.8) |
||
Բերքաշատ |
Բերքաշատ |
Խմելու ջրի ցանցի հիմնանորոգում |
(9,282.4) |
||
Ընդամենը |
(15,770.3) |
||||
Գեղարքունիք |
Սևան |
Սևան |
«N 5 միջնակարգ դպրոցի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
36.0 |
|
Սևան |
Գագարին |
Գագարինի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգում |
(5,910.4) |
||
Վարսեր |
Վարսեր |
Կապիտալ սուբվենցիա համայնքին՝ ջրաչափական հանգույցների տեղադրման համար |
1,200.0 |
||
Երանոս |
Երանոս |
Ոռոգման ցանցի կառուցում |
(7,497.3) |
||
Վարդաձոր |
Վարդաձոր |
Օրվա կարգավորիչ ջրամբարի վերակառուցում |
(10,296.3) |
||
Գավառ |
քաղ. Գավառ |
Կաբելագործների 9 շենքի տանիքի հիմնանորոգում |
(5,928.7) |
||
Ընդամենը |
(28,396.7) |
||||
Լոռի |
Գյուլագարակ |
Գարգառ |
«Ջրամատակարարման արտաքին ցանցի ջրագծի հիմնանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
270.0 |
|
Լոռի Բերդ |
Ագարակ |
«Ջրամատակարարման ներքին ցանցի խողովակների փոխարինում նորով, կարգավորիչ փականների տեղադրում, հաշվիչների տեղադրում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
340.0 |
||
Տաշիր |
Բլագոդարնոյե |
Բլագոդարնոյե բնակավայրի խմելու ջրագծի կառուցում |
1,911.4 |
||
Օձուն |
Օձուն |
Օձունի N 2 դպրոցի գազաֆիկացում և ուսումնական մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցում |
(5,487.0) |
||
Շիրակամուտ |
Շիրակամուտ |
3 կմ քայքայված ջրագծերի փոխարինում |
(2,991.4) |
||
Գյուլագարակ |
Գարգառ |
Խմելու ջրի ջրագծի կառուցում |
(5,926.0) |
||
Սարահարթ |
Սարահարթ |
Ոռոգման ներքին ցանցի կառուցում |
(7,755.3) |
||
Ջրաշեն |
Ջրաշեն |
Ջրաշենի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում |
(8,140.1) |
||
Ընդամենը |
(27,778.3) |
||||
Կոտայք |
Հրազդան |
Հրազդան |
Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի հիմնանորոգում |
177,889.6 |
|
Հրազդան |
Հրազդան |
Բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ձեռքբերում |
(5,500.0) |
||
Ընդամենը |
172,389.6 |
||||
Շիրակ |
Անի |
Գուսանագյուղ |
«Գուսանագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի մասնաշենքերն իրար միացնող միջանցքի տանիքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
14.4 |
|
Գյումրի |
Գյումրի |
«Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
36.0 |
||
Արթիկ |
Արթիկ |
Լմբադ 2 N 40 բազմաբնակարան շենքերի տանիքի վերանորոգում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների փորձաքննության համար |
66.0 |
||
Գյումրի |
Գյումրի |
«Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի փայտե պատշգամբի, ինչպես նաև մարզադահլիճի հատակների վերանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
100.0 |
||
Մարմաշեն |
Հացիկ |
Հացիկ բնակավայրի դպրոցի հիմնանորոգում |
4,320.0 |
||
Տուֆաշեն |
Տուֆաշեն |
«Տուֆաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնանորոգում |
5,500.0 |
||
Գյումրի |
Գյումրի |
Գյումրու համայնքի N 18 միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգում |
(3,051.2) |
||
Մեղրաշեն |
Մեղրաշեն |
Մեղրաշենի համայնքի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի անցկացում |
(5,388.0) |
||
Արթիկ |
Արթիկ |
«Արթիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի վերանորոգում |
(6,845.6) |
||
Ընդամենը |
(5,248.4) |
||||
Սյունիք |
Սիսիան |
Հացավան-Աշոտավան |
«Հացավան-Աշոտավան բնակավայրի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի հիմնանորոգում» ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքներ |
(2,100.0) |
|
Հացավան-Աշոտավան բնակավայրի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի կառուցում ծրագրի նախագծահետազոտական աշխատանքներ |
2,750.0 |
||||
Հացավան-Աշոտավան բնակավայրի գյուղական նշանակության հողերին կապող կամրջի կառուցում ծրագրի նախագծանախահաշվային աշխատանքների փորձաքննության համար |
250.0 |
||||
Գորիս |
Գորիս |
Գորիս քաղաքի N 5 դպրոցի մարզադահլիճի վերանորոգում և ջեռուցում |
(10,625.4) |
||
Ընդամենը |
(9,725.4) |
||||
Վայոց Ձոր |
Եղեգնաձոր |
Եղեգնաձոր |
«N 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում (առանց տանիքի) |
1,732.7 |
|
Եղեգնաձոր |
Եղեգնաձոր |
«N 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի հիմնանորոգում՝ տանիքով |
2,395.7 |
||
Արենի |
Չիվա |
Խմելու ջրի արտաքին ցանցի հիմնանորոգում (2 կմ) |
(11,144.9) |
||
Ընդամենը |
(7,016.5) |
||||
Տավուշ |
Այրում |
Դեբեդավան |
խմելու ջրի ներքին ցանցերի կառուցում և միացում «Լոռի-Բերդ» ջրատարին |
(25,160.6) |
|
Ընդամենը |
(25,160.6) |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
(0.0) |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |