Գլխավոր տեղեկություն
Համար
N 1336-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.10.16/71(1524).1 Հոդ.915.13
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2019 թվականի N 1336-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ 2019 թվականի հուլիսի 18-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 386,226.19 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 308,980.95 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 77,245.24 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

(2-րդ կետը փոփ. 12.12.19 N 1767-Ն)

3. Արտարժութային պետական պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու նպատակով «J.P.Morgan Securities plc» և «Citigroup Global Markets Limited» ընկերությունների հետ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 468,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 375,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 93,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

4. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 15-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 125,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 100,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Fitch Ratings» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 25,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Արտարժութային պետական պարտատոմսերի վարկանշման նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 131,250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից 105,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Moody’s» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար և 26,250 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

(5-րդ կետը փոփ. 12.12.19 N 1767-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2019 թվականի սեպտեմբերի 26-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1336-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1336-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1336-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

սեպտեմբերի 30-ի N 1336-Ն որոշման