Գլխավոր տեղեկություն
Համար
N 1852-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2019 թվականի N 1852-Ա

 

ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 10-ի N 350-Ն որոշման հավելվածի 8-րդ կետի`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին` հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 11

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 11-ի N 1852-Ա

որոշման

    

Ց Ա Ն Կ

   

ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

   

ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)

    

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան