ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2019 թվականի N 492-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի նոյեմբերի 19-ի վճռով (գործ N ԵԿԴ/0356/02/17) տիրազուրկ ճանաչված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` ստորև նշված բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել`
1) Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» կայարանի տարածքում գտնվող 20 տոննա բեռնատարողությամբ 14 (գործարանային համարներ՝ 3285334, MMMU295252, MMMU7041305, MMMU7074778, 2829795, 3841068, BDZU1152474, INBU2598436, MMMU1315414, MMMU3252444, MMMU7168748, SZDU2580090, SZDU2817643, SZDU3057102) և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրի» կայարանի տարածքում գտնվող 2 (գործարանային համարներ՝ SZDU002033776, SZDU002044333) բեռնարկղերը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը.
2) Երևան քաղաքի «Կարմիր Բլուր» կայարանի տարածքում գտնվող 20 տոննա բեռնատարողությամբ 6 (գործարանային համարներ՝ 3841432, 3841704, 7210581, MMMU0283784, MMMU0505364, SCXU6043811) բեռնարկղերը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
(1-ին կետը փոփ. 12.12.19 N 1782-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաշվեկշռում ընդգրկելու աշխատանքների իրականացումը:
(2-րդ կետը խմբ. 12.12.19 N 1782-Ա)
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված գույքի գնահատման և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հաշվեկշռում ընդգրկելու աշխատանքների իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով ամրացված գույքը ներառել կոնցեսիոն ակտիվների կազմում և օրենքով սահմանված կարգով փոխանցել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը:
(4-րդ կետը փոփ. 12.12.19 N 1782-Ա)
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ երկամսյա ժամկետում «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի հետ ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
(5-րդ կետը փոփ. 12.12.19 N 1782-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մայիսի 7 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.12.2019, N 1782-Ա | 14.12.2019, N 492-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|