Գլխավոր տեղեկություն
Համար
N 1833-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2019-21.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2019 թվականի N 1833-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2006-2018 թվականներին ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու և անհրաժեշտ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հրավիրել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

4. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

             

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 9-ի N 1833-Ա

որոշման

    

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

  

Վ. Վերմիշյան

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
(հանձնաժողովի նախագահ)

Ռ․ Գրիգորյան

-

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

     

Հ. Մարության

-

Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Վ. Տերտերյան

-

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ն. Խաչատուրյան

-

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Ղուլարյան

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

     

Ա․ Կարախանյան

-

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

     

Ս․ Ղազարյան

-

ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Մեսչյան

-

Երևանի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)

   

Լ. Իսկանդարյան

-

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ապահովման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

   

Տ. Մանուկյան

-

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար
(հանձնաժողովի քարտուղար)

        

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.09.2021, N 1001-Ա 18.09.2021, N 1833-Ա
20.07.2020, N 818-Ա 21.07.2020, N 1833-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան