Գլխավոր տեղեկություն
Համար
N 1753-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.13/90(1543) Հոդ.1171.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1753-Լ

 

 «ԱՇԽԱՏԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման 4.2-րդ և 4.4-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Աշխատիր, Հայաստան» ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակը՝ համաձայն N 2 հավելվածի։

3. Հաստատել «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության ֆինանսական գնահատականը՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշմամբ նախատեսված «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության 2020-2023 թվականների միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:

5. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ ներկայացնել կիսամյակային հաշվետվություն սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված միջոցառումների ընթացքի մասին:

6. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված հաշվետվությունները ստանալուց հետո ապահովել դրանց հրապարակումը Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 10

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1753-Լ որոշման