Գլխավոր տեղեկություն
Համար
N 1830-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2019 թվականի N 1830-Ա

  

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, գործարար շրջանակների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու, ինչպես նաև Լոս Անջելեսում Հայ-ամերիկյան թանգարանի տարեկան ամփոփիչ միջոցառմանը և Նյու Յորքում կայանալիք «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի 16-րդ ամենամյա գալա երեկոյին մասնակցելու նպատակով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի դեկտեմբերի 6-16-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ (դեկտեմբերի 6-13-ը՝ Լոս Անջելես, դեկտեմբերի 13-15-ը ներառյալ՝ Նյու Յորք)

2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ավիատոմսի (Լոս Անջելես-Նյու Յորք ուղղությամբ), գիշերակացի (2 գիշեր՝ Նյու Յորքում) և օրապահիկի (7 օր՝ Լոս Անջելեսում և 3 օր՝ Նյու Յորքում) հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված աշխատանք սփյուռքի համայնքներում ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետին ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ Երևան-Լոս Անջելես և Նյու Յորք-Երևան ուղղություններով ավիատոմսի ձեռքբերման և Զարեհ Ջոն Սինանյանի՝ Լոս Անջելեսում գործուղման ժամանակահատվածում գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. դեկտեմբերի 6

Երևան