Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-85
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.1993-16.10.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/21-22 հոդ. 357, ՀՀ 10.11.93/223
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.11.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.10.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի կողմից

 «01» նոյեմբերի 1993 թ. Հ.Ն.-0957-I


 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենքի 2 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կազմված է ժամկետային, պայմանագրային և պահեստային զինվորական ծառայություններից:

Ժամկետային և պահեստային զինվորական ծառայությունների կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

Պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման և անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

2. Օրենքի 3 հոդվածի առաջին մասում «25» թիվը փոխարինել «27» թվով:

3. Օրենքի 4 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 4. Ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները համարվում են զինծառայողներ, իսկ պահեստազորում գտնվողները` զինապարտներ»:

4. Օրենքի 5 հոդվածում.

հոդվածը «ուսումնառությունը» բառից հետո լրացնել «ինչպես նաև այլ պետությունների քաղաքացիների ծառայությունը և ուսումնառությունը Հայաստանի Հանրապետության զորամասերում ու ռազմաուսումնական հաստատություններում» բառերով.

հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Այլ պետությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության զորամասերում կարող են ծառայել նաև պայմանագրային հիմունքներով»:

5. Օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 7. Առաջին անգամ զինվորական ծառայության և առաջին անգամ վարժական հավաքների կանչված քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի և զորամասի մարտական դրոշի առջև տալիս են հավատարմության երդում:

Երդման տեքստը հաստատում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը:

Երդմնազանցությունը պատժվում է Հայաստանի Հանրապետության օրենքով»:

6. Օրենքի 8 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Զինվորական կոչումների շնորհումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

7. Օրենքի 9 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Զինված ուժերի անձնակազմի կուսակցական պատկանելությունն ու գործունեությունը կասեցվում է զինծառայության ամբողջ ընթացքում»:

8. Օրենքի 11 հոդվածի երկրորդ մասում «կանչվել» բառը հանել, իսկ «ծառայության» բառը փոխարինել «ծառայության անցնել» բառերով:

9. Օրենքի 14 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 14. Ժամկետային զինվորական ծառայության սկիզբ է համարվում ծառայության վայր մեկնելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրը»:

10. Օրենքի 16 հոդվածի առաջին մասը «զորակոչը» բառից հետո լրացնել «և զորացումը» բառերով:

11. Օրենքի 20 հոդվածում.

հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զորակոչային հանձնաժողովի նախագահ է համարվում համապատասխանաբար շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային զինվորական կոմիսարը»:

Այդ կապակցությամբ հոդվածի երրորդ և չորրորդ մասերը համարել համապատասխանաբար չորրորդ և հինգերորդ մասեր.

հոդվածի չորրորդ մասի երրորդ պարբերությունից հանել «նշանակելու, այլընտրական» բառերը:

12. Օրենքի 21 հոդվածի առաջին մասում «նախարարի տեղակալը» բառերը փոխարինել «նախարարության կազմ-զորահավաքային գլխավոր վարչության պետը (Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր սպայակույտի պետի տեղակալը)» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարը» բառերը հանել:

13. Օրենքի 23 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 23. Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվում է այն զորակոչիկը, որը զորակոչային հանձնաժողովների կողմից ճանաչվել է ժամկետային զինվորական ծառայության համար ոչ պիտանի»:

14. Օրենքի 24 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 24. Ժամկետային զինվորական ծառայությունից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն իր խնամքի տակ ունի`

1) անաշխատունակ հայր և մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն իրենց հետ բնակվող աշխատունակ այլ զավակ.

անաշխատունակ ծնողներ են համարվում`

ա) 60 տարին լրացած հայրը և 55 տարին լրացած մայրը,

բ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը կամ մայրը.

2) առանց մոր մեծացող երեխա.

3) երկու և ավելի երեխա.

4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

5) մինչև 18 տարեկան երկու և ավելի երեխա ունեցող միայնակ մայր (հայր), եթե նա չունի իր հետ բնակվող աշխատունակ այլ զավակ.

6) մինչև 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ մեկ և ավելի հարազատ եղբայր կամ քույր, եթե չկա նրանց հետ բնակվող այլ աշխատունակ անձ:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում զորակոչիկին տարկետում տրվում է մինչև նրա 27 տարեկան դառնալը: Եթե նա մինչև 27 տարեկան դառնալը չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ այդ անձը ազատվում է ժամկետային զինվորական ծառայությունից և գրանցվում է պահեստազորում»:

15. Օրենքի 25 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 25. Ուսումը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է`

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ցերեկային ուսուցման ուսանողներին, ասպիրանտուրայի, օրդինատուրայի, ինտերնատուրայի և մագիստրատուրայի սովորողներին.

2) միջնակարգ հանրակրթական դպրոցների, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողներին` մինչև ուսման ավարտը, բայց ոչ ավելի, քանի 20 տարին լրանալը:

Այդ հաստատությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բարձրագույն ուսումնական հաստատություններից, միջնակարգ հանրակրթական դպրոցներից, միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններից հեռացված անձինք, ինչպես նաև սույն օրենքի 24 կամ 26 հոդվածներով չնախատեսված հիմքերով ուսման տարկետում ստացած անձինք կորցնում են կրթությունը շարունակելու համար ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունքը»:

16. Օրենքի 26 հոդվածի երկրորդ մասում «25» թիվը փոխարինել «27» թվով:

17. Օրենքի 27 հոդվածում.

հոդվածը առաջին մասից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամներին և ժողովրդական դատավորներին իրենց լիազորությունների ողջ ժամկետում տրվում է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք»:

Այդ կապակցությամբ հոդվածի առաջին և երկրորդ մասերը համարել համապատասխանաբար երկրորդ և երրորդ մասեր.

երրորդ մասում «սույն հոդվածով» բառերը փոխարինել «սույն օրենքով» բառերով:

18. Օրենքի 28 հոդվածում «25» թիվը փոխարինել «27» թվով:

19. Օրենքի 30 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Այն զինծառայողները, որոնց ծառայության ժամանակաշրջանում ընտանեկան դրության փոփոխման հետևանքով սույն օրենքի 24 հոդվածին համապատասխան առաջացել է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք, զորացրվում և գրանցվում են որպես պահեստազորայիններ: Նման անձանց արձակելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

20. Օրենքի 31 հոդվածը «Ազատազրկման վայրերում» բառերից հետո լրացնել «և կարգապահական գումարտակներում» բառերով:

21. Օրենքի 34 հոդվածից հանել «բնակության վայր հասնելուն պես» բառերը:

22. Օրենքի 35 հոդվածի երրորդ մասից հանել «կամ այլընտրական զինվորական ծառայության» բառերը:

23. Օրենքի 45 հոդվածի երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Նրանց համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով այդ ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 տարով»:

24. Օրենքի 59 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 59. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զինվորական հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների կողմից: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները պարտավոր են աջակցել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած, արական սեռի քաղաքացիների համապատասխան զինկոմիսարիատ ներկայանալուն` ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու համար»:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 8 նոյեմբերի 1993 թ.
ՀՕ-85

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան