ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
10 դեկտեմբերի 2019 թվականի քաղաք Երևան |
Թիվ 198-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 102-Լ որոշման 2-րդ կետը և 1-ին կետով հաստատված հավելվածի 26-րդ կետը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշման (այսուհետ նաև՝ թիվ 59-Ն որոշում) 1-ին կետով հաստատված հավելվածի՝
1) ամբողջ տեքստից հանել «աշխատակազմ» բառը և դրա հոլովաձևերը,
2) ամբողջ տեքստում «ընդհանուր բաժինը» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «քարտուղարությունը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով,
3) 8-րդ կետից հանել «կամ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի» բառերը,
4) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«18. Վարչական գործին հերթական համարի հետ միաժամանակ տրվում է նաև պայմանանշան` ըստ տվյալ վարչական գործի վարույթն իրականացնող Հանձնաժողովի պատասխանատու (կատարող) կառուցվածքային ստորաբաժանման: Վարչական գործերը համարակալվում են հետևյալ այբբենական պայմանանշաններով, համապատասխանաբար`
1) իրավաբանական վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԻՎ».
2) ընդհանուր քաղաքականության և վերլուծության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԸՔՎՎ».
3) անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության «ԱՄՎՎ».
4) մրցակցության պաշտպանության վարչության կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ՄՊՎ»:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ |
Գ. Գևորգյան |