Գլխավոր տեղեկություն
Համար
N 1757-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541).1 Հոդ.1171.12
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1757-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 51,223.8 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացած հարկային պարտավորությունը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը դրամաշնորհի ձևով տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2019 թվականին հատկացնել 51,223.8 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի «Հարկային եկամուտներ և պետական տուրքեր» եկամտատեսակի գծով մուտքերից եկամուտների նվազեցման եղանակով 5,122.4 հազ. դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ հարկային եկամուտներ»:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1757-Ն որոշման