Գլխավոր տեղեկություն
Համար
N 1742-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.11/88(1541).1 Հոդ.1171.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1742-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի N 11.20 և N 11.1 հավելվածի N 11.20.1 աղյուսակներում 1194 «Հայրենադարձության ծրագիր» ծրագրի «11002» «Ներուժ» սփյուռքահայ երիտասարդների սթարթափ ծրագիր» միջոցառման մասով «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություն» բառերը փոխարինել «ԲԱՆԱ» ներդրողների աջակցության հասարակական կազմակերպություն» բառերով:

3. Սահմանել, որ N 1 հավելվածում նշված ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնումներ կատարելու ձևով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության և 71-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1742-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1742-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1742-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան