Գլխավոր տեղեկություն
Համար
N 515-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.07.2008-12.12.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հուլիսի 2008 թվականի N 515-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետության և Ղրղզuտանի Հանրապետության միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի հետևյալ անհատական կազմը`

 

Ա. Հարությունյան   - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ)
Ս. Ավետիսյան   - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
Ս. Կարայան  

- ՀՀ ֆինանuների նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան   - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Գ. Քոչարյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ

Ա. Գրիգորյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար
Ա. Աբրահամյան   - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ռ. Հարությունյան   - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Ն. Սարոյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի մարտի 29-ի «Հայաuտանի Հանրապետության և Ղրղզuտանի Հանրապետության միջև տնտեuական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 182 որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան