Գլխավոր տեղեկություն
Համար
N 1898-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2019 թվականի N 1898-Ա

 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 13

Երևան

       

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 13-ի N 1898-Ա

որոշման

     

Ց Ա Ն Կ

 

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

    

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրները

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման նկատմամբ կիրառելի ընթացակարգերը հաստատելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.
հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 20-րդ և 23-րդ կետեր

4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետեր

5-րդ հոդվածի 1-ին մաս

10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր

12-րդ հոդված

24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր

25-րդ հոդվածի 2-րդ մաս

26-րդ հոդվածի 3-րդ մաս

2.

«Պետություն-մասնավոր գործընկերության պայմանագրերի գծով Հայաստանի Հանրապետության պայմանական պարտավորությունների հաշվարկման և գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.

փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 26-րդ կետեր

4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ և 2-րդ մաս

11-րդ հոդվածի 1-ին մաս

3.

«Պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգերին վերաբերող մեթոդական ձեռնարկները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2020 թ.

հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 14-րդ, 20-րդ և 23-րդ կետեր

4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 7-րդ կետեր

5-րդ հոդվածի 1-ին մաս

10-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասեր

12-րդ հոդված

24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր

25-րդ հոդվածի 2-րդ մաս

26-րդ հոդվածի 3-րդ մաս

4.

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.

փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 24-րդ կետ

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

2020 թ.

մարտի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 24-րդ կետ

  

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան