Գլխավոր տեղեկություն
Համար
N 1797-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

3 դեկտեմբերի 2019 թվականի N 1797-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1304-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը հաստատելու մասին» N 1304-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

  

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1797-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թվականի

դեկտեմբերի 29-ի N 1304-Ա որոշման

   

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ

   

Ա. Աբրոյան

- Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Ա. Սայադյան

- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակից

Հ. Մկրտչյան

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր

Ա. Բեղլոյան

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Հ. Դանիելյան

- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Գրիգորյան

- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի խորհրդատու

Վ. Սահակյան

- «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն (համաձայնությամբ)

Կ. Շեկոյան

- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի թվայնացման բաժնի մասնագետ (համաձայնությամբ)

Գ. Գևորգյան

- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)

Դ. Ալավերդյան

- «Հայկական Օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Կ. Եղիազարյան

- «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի միջօպերատորական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)

Լ. Գալստյան

- «Ինտերնետ հանրության հայաստանյան հատված» ՀԿ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ք. Գյոնջյան

- «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Տոնոյան

- ԱՐՄԻՔՍ հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

Մ. Մադոյան

- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող (համաձայնությամբ)

Ս. Մարտիրոսյան

- ArmSec հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Թ. Մազեջյան

- «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի տեղեկատվական համակարգերի վարչության պետ (համաձայնությամբ)

Մ. Խաչատրյան

- «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Վ. Հովսեփյան

- «ՌԱՅՊ ԷնՍիՍի (RIPE NCC)»-ի Կովկասի և Կենտրոնական Ասիայի արտաքին հարաբերությունների գծով տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Սաղյան

- «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ներկայացուցիչ, ԻԿԽ-ի քարտուղար (համաձայնությամբ)

Ա. Եսայան

- «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ (համաձայնությամբ)»:

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան