Գլխավոր տեղեկություն
Համար
N 1826-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2019 թվականի N 1826-Ա

 

ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին 2019 թվականի դեկտեմբերի 8-11-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (քաղաք՝ Բրյուսել) Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) կողմից անցկացվող «Ռազմավարական հաղորդակցություն» խորագրով ծրագրին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Խաչատրյանի՝ Բելգիայի Թագավորություն (քաղաք՝ Բրյուսել) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել Բելգիայի Թագավորություն (քաղաք՝ Բրյուսել) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ավիատոմսի ձեռքբերման և գիշերակացի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. դեկտեմբերի 6

Երևան