Գլխավոր տեղեկություն
Համար
N 1813-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.23/96(1549).1 Հոդ.1200.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

12 դեկտեմբերի 2019 թվականի N 1813-Ն

 

 ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, «ՕՇԱԿԱՆ» ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 940-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի գյուղական համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշականի համայնքի Դպրոցականների փող. 93 հասցեում գտնվող «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության շենք-շինությունների սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ՝ Օշականի համայնքին սեփականության իրավունքով պատկանող 14.5136 հեկտար հողամասի (այսուհետ` գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը։

2. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին` սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ գրանցել Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 61,002.8 հազ. դրամով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագիրը կնքել՝ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ՝ ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար ընկերության լուծարման հանձնաժողովի հետ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել դրամաշնորհի պայմանագիր.

3) դրամաշնորհի պայմանագիրը կնքելուց հետո ապահովել «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կողմից ընկերության պարտավորությունների մարումն ու լուծարման գործընթացի ավարտը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» և «Հատուկ պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին» N 940-Ա որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն անհատույց հանձնվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ենթակայության պետական գույքի կառավարման կոմիտեին» բառերը փոխարինել «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ գույքային իրավունքների գրանցումն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին,» բառերով։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 16

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1813-Ն որոշման