Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-135
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.05.1995-12.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 31.05.1995/10 հոդ.117, ՀՀ 18.05.95/118
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «26» ապրիլի 1995 թ. Հ.Ն.-1156-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

I. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. Օրենսգրքի 28 հոդվածի երրորդ մասում «ՀՀ դատախազի, ՍՍՀՄ գլխավոր դատախազի կամ նրանց» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազի կամ նրա» բառերով:

2. Օրենսգրքի 43 հոդվածի յոթերորդ մասից և 531 հոդվածի երկրորդ մասից հանել «ՍՍՀ Միության և» բառերը:

3. Օրենսգրքի 58 հոդվածի առաջին մասից և 293 հոդվածի երրորդ մասից հանել «սոցիալիստական» բառը:

4. Օրենսգրքի 80 հոդվածի առաջին մասում «ՍՍՀ Միության» հապավումը փոխարինել «ՀՀ» հապավումով:

5. Օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «130» թվից հետո լրացնել «1301» թիվը:

6. Օրենսգրքի 124 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի առաջին մասով սահմանված նախաքննության ժամկետը կարող է երկարացվել շրջանային, քաղաքային դատախազների, ինչպես նաև նրանց իրավունքներով գործող զինվորական, տրանսպորտային և մյուս դատախազների կողմից, բայց ոչ ավելի, քան երկու ամսով: Նախաքննության ժամկետի հետագա երկարացում կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի, նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի կողմից»:

7. Օրենսգրքի 239 հոդվածի երրորդ մասի 1-ին կետում «ՍՍՀՄ սահմաններից դուրս» բառերը փոխարինել «արտասահմանում» բառով:

8. Օրենսգրքի 290 հոդվածում`

առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները, զինվորական դատարանները և ՀՀ գերագույն դատարանը դատավճիռը կայացնում են հանուն Հայաստանի Հանրապետության».

երկրորդ մասը վերացնել:

9. Օրենսգրքի 304 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) որ դատավճիռը կայացվել է հանուն Հայաստանի Հանրապետության»:

10. Օրենսգրքի 356 հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը և որոշումները պարտադիր են բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների համար և ենթակա են կատարման ՀՀ ամբողջ տարածքում»:

11. Օրենսգրքի 362 հոդվածի առաջին և երկրորդ մասերից հանել «ՍՍՀՄ և» բառերը:

12. Օրենսգրքի 368 հոդվածում`

առաջին մասից հանել «ՍՍՀ Միության և» բառերը.

երկրորդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը վերացնել:

Այդ կապակցությամբ 5-րդ և 6-րդ կետերը համարել համապատասխանաբար 1-ին և 2-րդ կետեր և դրանք շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ գերագույն դատարանի նախագահը` ՀՀ ամեն մի դատարանի դատավճիռների և որոշումների նկատմամբ, բացառությամբ ՀՀ գերագույն դատարանի պլենումի որոշումների.

2) ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները և ՀՀ գերագույն դատարանի նախագահի տեղակալները` ՀՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատավճիռների և որոշումների նկատմամբ»:

13. Օրենսգրքի 369 հոդվածում`

առաջին մասը վերացնել:

Այդ կապակցությամբ հոդվածի երկրորդ, երրորդ և չորրորդ մասերը համարել համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ մասեր.

առաջին մասում «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով:

14. Օրենսգրքի 371 հոդվածի հինգերորդ մասից հանել «ՍՍՀՄ գլխավոր դատախազը, նրա տեղակալները» բառերը, իսկ «ՀՀ դատախազը», «ՀՀ դատախազի տեղակալները» և «ՀՀ դատախազին» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ գլխավոր դատախազը», «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները» և «ՀՀ գլխավոր դատախազին» բառերով:

15. Օրենսգրքի 374 հոդվածի երկրորդ մասում «ՀՀ դատախազի» և «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ գլխավոր դատախազի» և «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով:

16. Օրենսգրքի 382 հոդվածի առաջին և երկրորդ մասերում «ՀՀ դատախազին» և «ՀՀ դատախազը» բառերը փոխարինել համապատասխանաբար «ՀՀ գլխավոր դատախազին» և «ՀՀ գլխավոր դատախազը» բառերով:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
 17 մայիսի 1995 թ.
ՀՕ-135