Գլխավոր տեղեկություն
Համար
N 929-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

24 դեկտեմբերի 2019 թվականի N 929-Ա

    

«ԱՐՄԵՆԻԱՆ ԼԱՅԹՀԱՈՒՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 177,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Հույսի ճրագ» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 24

Երևան

   

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

դեկտեմբերի 24-ի N 929-Ա որոշման

 

«Հույսի Ճրագ» ԾՐԱԳԻՐ

   

1.

Ծրագրի նպատակը

Նյութական և ֆինանսական օգնություն՝ հասարակության սոցիալապես անապահով շերտերին:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենքով սահմանված կարգով նախատեսվում է օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի քաղաքացիներ, Կալիֆորնիա նահանգի Սիլ Բիչ քաղաքի բնակիչներ, ամերիկահայ բարեգործներ՝ տեր և տիկին Ղազարյանները և նրանց ընտանիքը՝ Սեթա -Յունիս Ղազարյան Ենովքի (անձնագրի N AA0002802, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից) և Զուրաբ-Բարսեղ Ղազարյան Բարսեղի (անձնագրի N AA0002801, տրված՝ 21.10.2013 թ., 02-ի կողմից)

4.

Ծրագիրը կատարողը

 «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամ, իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Չարենցի 58-5, գործող հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Պտղունք, Վարդանանց 1, հեռ. 043 500 503, 0 դրամ սակագնով թեժ գիծ՝ 20-80, ՀՎՀՀ՝ 01557357

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ-ի ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

177300 (հարյուր յոթանասունյոթ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

1. ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներ.
2. Փախստական ընտանիքներ (Իրաք, Սիրիա).
3. Հաշմանդամներ, ֆիզիկական անձեր, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներ, ովքեր դիմում են գրասենյակ այցելությամբ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր.
4. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, անաշխատունակ).
5. « Վաղարշապատի» բժշկական կենտրոն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. նյութական օգնության տրամադրում (հագուստ, կոշիկ, պայուսակ, գրենական պարագաներ, վերմակ և այլն) ՀՀ մարզերի սոցիալապես անապահով կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև՝ զոհված ազատամարտիկների ընտանիքներ
70000 ( յոթանասուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2. նյութական օգնության (հագուստ, կոշիկ, կենցաղային իրեր, անկողնային պարագաներ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն) տրամադրում Իրաքի, Սիրիայի փախստական ընտանիքներին 25000 (քսանհինգ հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3. Աջակցություն ֆիզիկական անձանց, հաշմանդամներին, բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքներին (էլեկտրական և պարզ սայլակ, քայլակ, հենակ մեծահասակի տակդիր և այլն) 20000 (քսան հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, անաշխատունակ) նյութական օգնության տրամադրում 8000 (ութ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

   

5. «Արմենիան Լայթհաուս» ԲՀ-ի շահառու ընտանիքներ (բազմազավակ, սոցիալապես անապահով, անաշխատունակ) ֆինասական օգնության տրամադրում 12000 (տասներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

6. «Վաղարշապատի» ԲԿ-ին նյութական օգնություն (բժշկական պարագաներ) 4000 (չորս հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

7. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 3000 (երեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

8. կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում է 35300 (երեսունհինգ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝

 ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 2800 ( երկու հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 22000 (քսաներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը,

աուդիտի իրականացում՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

Գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 8000 (ութ հազար ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ,

Նշված միջոցառումներն իրականացվելու են 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսվում է ՝

1․հագուստի, կենցաղային իրերի, անկողնային պարագաների, խոհանոցային պարագաների, կոշիկների, հիգիենայի պարագաների ներմուծում՝

123500 (հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

2. էլեկտրական և պարզ սայլակների, քալյակների ներմուծում հաշմանդամների համար՝ 3500 (երեք հազար հինգ հարյուր ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

3․ավտոմեքենայի շահագործման ծախսեր (բենզին, գազ, պահեստամասեր և այլն) 2800

( երկու հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

4․աուդիտի իրականացում ՝ 2500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

5. հիմնադրամի գրասենյակին տրամադրվող (շահառուների կենցաղակերպը բարելավելու նպատակով) ապրանքներ 3000 (երեք հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

6. գրասենյակային գույքի ձեռք բերում՝ 8000 (ութ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը կազմակերպական ծախսերի հանրագումարը կազմում է 35300 (երեսունհինգ հազար երեք հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից՝

- ավտոմեքենայի շահագործման ծախսեր՝ 2800 (երկու հազար ութ հարյուր) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

- գրասենյակի աշխատողների աշխատավարձ՝ 22000(քսաներկու հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ ներառյալ հարկերը.

- Աուդիտի իրականացում՝ 2500 (երկու հազար հինգ) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ.

- գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 8000 (ութ հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

- սոցիալական աջակցության տարածքային մարմիններ

- տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվության ներկայացում հիմնադիր-գործադիր տնօրենին և հոգաբարձուների խորհրդին,

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում՝ լիազորված մարմնին:

            

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան