Գլխավոր տեղեկություն
Համար
N 1740-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-21.08.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.12/89(1542) Հոդ.1169
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1740-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքի Մովսես բնակավայրի ջրամատակարարման համակարգի ընդլայնում՝ պոմպակայանի մղման խողովակաշարի կառուցում, ՕԿՋ-ի վերանորոգում ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2019 թվականին հատկացնել 3,520.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա։

3. Առաջարկել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված նպատակներով չօգտագործված գումարը և գնումների արդյունքում առաջացած տնտեսումները վերադարձնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

4. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 9

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1740-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1740-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1740-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1740-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1740-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 5-ի N 1740-Ն որոշման