ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2019 թվականի N 1770-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին Երևանի Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1 հասցեում գտնվող վարչական շենքում լրացուցիչ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և «Ավետիսյան Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2019 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման N ՀՀՎԱ-ՀԲՄԱՇՁԲ-19/2-1 և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Վահրամ Կնյազյան Ա/Ձ-ի միջև 2019 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված պետության կարիքների համար տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման N ՀՀՎԱ-ԳՀԾՁԲ-19/21-1 պետական գնման պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները՝ դրանցով նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգելով մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ:
2. Սահմանել, որ պայմանագրերում կատարված փոփոխությունների պայմանները կողմերի միջև տարածվում են 2019 թվականի դեկտեմբերի 10-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. դեկտեմբերի 13 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|