ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 նոյեմբերի 2019 թվականի ք. Երևան |
թիվ 130-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 221 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ (նախկին անվանումը՝ «ՀԱՈՒԶ ԹՎ») ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2019 թվականի նոյեմբերի 19-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ ընկերության հայտը և անվանման փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 221 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԱՈՒԶ ՆԵԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |