Գլխավոր տեղեկություն
Համար
N 1887-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2019-26.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.24/97(1550) Հոդ.1217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1887-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին 2019 թվականին հատկացնել 146,956.2 հազ. դրամ, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նպատակով 123,074.5 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով, որից՝

ա. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի համար՝ 51,324.5 հազ. դրամ,

բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի համար՝ 53,100.0 հազ. դրամ,

գ. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի համար՝ 18,650.0 հազ. դրամ.

2) վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով 3,057.6 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով.

3) «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության համար լուսավորության սարքավորումների ձեռքբերման նպատակով 2,824.1 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով.

4) Հայաստանի Հանրապետության Կառավարական տուն 3 շենքի 4-րդ հարկի սանհանգույցների ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով 18,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին սույն որոշումից բխող լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ ստանձնել և ստանձնած պարտավորությունների կատարման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետական բաժանմունք ներկայացնել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1887-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.12.2019, N 1907-Ն 26.12.2019, N 1887-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան