Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-114
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.07.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» հուլիսի 1994 թ. Հ.Ն.-1091-1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ «ՌՈՒԲԼԻ» ԵՎ «ԿՈՊԵԿ» ԲԱՌԵՐԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ «ԴՐԱՄ» ԵՎ «ԼՈՒՄԱ» ԲԱՌԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության և նախկին ԽՍՀՄ-ի կողմից ընդունված ու դեռևս գործող օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում, որոնք սահմանում են պետական տուրքեր, տուգանքներ, տույժեր և այլ պարտադիր վճարումներ «ռուբլի» և «կոպեկ» բառերը համապատասխանաբար փոխարինել «դրամ» և «լումա» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ներկայացնել սույն օրենքից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

23 հուլիսի 1994 թ.
ՀՕ-114

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան