Basic information
Number
N 436-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.05.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.511
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.03.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
05.04.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.04.2005
Effective date
05.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2005 թվականի N 436-Ն

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` պետության կարիքների բավարարման նպատակով 2002 թվականին կենտրոնացված կարգով կնքված գնման պայմանագրերի շրջանակներում իրականացված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ու դրանց դիմաց կատարված վճարումների մասին տեղեկատվությունը «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ներկայացնելու փոխարեն պատվիրատու մարմիններ ներկայացնելու հիմքով պայմանագրերի կողմերի նկատմամբ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից հաշվարկված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին չգանձված` 3539582 դրամ տուգանքների զիջման նպատակով համաձայնել «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից այդ պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ներկայացվող առաջարկություններին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 5
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation