Գլխավոր տեղեկություն
Համար
N 1588-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2019 թվականի N 1588-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Շանհայում կայանալիք Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին մասնակցելու և Պեկինում գործարար համայնքի հետ հանդիպումներ ունենալու նպատակով 2019 թվականի նոյեմբերի 3-5-ը Շանհայ (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), իսկ նոյեմբերի 5-7-ը՝ Պեկին (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Շանհայ, Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Տիգրան Ավինյանինը՝ Շանհայ-Պեկին ճանապարհածախսի, օրապահիկի և Պեկինում գիշերավարձի հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ավետ Ադոնցինը՝ Շանհայ-Պեկին ճանապարհածախսի, օրապահիկի և Պեկինում գիշերավարձի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Վարոս Սիմոնյանինը՝ Շանհայ-Պեկին ճանապարհածախսի, օրապահիկի և Պեկինում գիշերավարձի հետ կապված ծախսերը, իսկ Արմեն Եգանյանինը՝ գործուղման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Վիկտորյա Այդինյանինը՝ ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 12.11.19 N 1670-Ա)

3. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Ավինյանի, Ավետ Ադոնցի և Վարոս Սիմոնյանի՝ Երևան-Շանհայ և Պեկին-Երևան ուղղությամբ ճանապարհածախսը և Շանհայում գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

(3-րդ կետը փոփ. 12.11.19 N 1670-Ա) 

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ ապահովել պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 1

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 1-ի N 1588-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՇԱՆՀԱՅ ԵՎ ՊԵԿԻՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Ավինյան

- ՀՀ փոխվարչապետ (04.11.2019 թ.-07.11.2019 թ.)

Ա. Ադոնց

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
(03.11.2019 թ.-07.11.2019 թ.)

Վ. Սիմոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
 (03.11.2019 թ.-07.11.2019 թ.)

Վ. Այդինյան

- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական
(04.11.2019 թ.- 07.11.2019 թ.)

Ա. Եգանյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության
զարգացման վարչության պետ (03.11.2019 թ.-10.11.2019 թ.՝ Շանհայ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան