Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.12.02/29(665).1 Հոդ.275.11
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.2019
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

11 հոկտեմբերի 2019 թվականի

թիվ 160-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով  ներդրումային ընկերությունների նորմատիվների հաշվարկման կարգը համապատասխանեցնել Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներում իրականացված փոփոխություններին՝ կապված «Վարձակալություն» ՖՀՄՍ 16-ում կատարված փոփոխությունների հետ,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) Կանոնակարգի 15-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետում «այդ թվում` շահագործումից դուրս» բառերից հետո լրացնել «ոչ նյութական ակտիվների ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ոչ նյութական ակտիվներ)» բառերը,

բ. 3-րդ ենթակետում «հաշվեկշռային արժեքը` այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «հաշվեկշռային արժեքի չափով՝ այդ ակտիվները օրենքով սահմանված կարգով ներդրումային ընկերության սեփականությունը համարվելու օրվանից վեց ամիս հետո, ինչպես նաև օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ նյութական ակտիվներ) և դրանց վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով՝ հիմքում ընկած նյութական ակտիվները ներդրումային ծառայությունների մատուցման համար չօգտագործվող ճանաչվելու օրվանից վեց ամիս հետո» բառերով,

գ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող և ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների, ինչպես նաև ներդրումային ընկերության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) արժեքի ու օգտագործման իրավունքի ձևով ակտիվների (հիմքում՝ ներդրումային ծառայությունների համար օգտագործվող նյութական ակտիվներ) արժեքի` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն պարբերության իմաստով` ներդրումային ընկերության սեփականությունը հանդիսացող նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և դրա գծով կապիտալ ներդրումների հանրագումարին` նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով, իսկ օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում՝ նյութական ակտիվ) արժեքը հավասար է օգտագործման իրավունքի ձևով ակտիվի (հիմքում՝ նյութական ակտիվ) և դրա գծով կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդների հանրագումարին:»,

դ. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

2) Կանոնակարգի Հավելված 1-ում.

ա. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

բ. Աղյուսակ 1-ի 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

28. Հիմնական միջոցներ և օգտագործման իրավունքի ձևով ակտիվներ (հիմքում՝ հիմնական միջոցներ)) ու դրանց վրա կատարված կապիտալ ներդրումներ հաշվեկշռային արժեքով

100

-

»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետն ու 2-րդ ենթակետի «բ» պարբերությունն ուժի մեջ են մտնում 2020 թվականի հուլիսի 1-ին:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

   2019 թ. հոկտեմբերի 16

ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան