Գլխավոր տեղեկություն
Համար
N 1751-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 2019 թվականի N 1751-Ա

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին բաժնի 2-րդ գլխի 3-րդ կետը՝

1. Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում տեղի ունեցած պատահարի քննությունն իրականացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնաժողովի նախագահին՝ պատահարի քննության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն քննության արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

նոյեմբերի 26-ի N 1751-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի

Գ. Շախբազյան  

- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)
 

Ռ. Մարգարյան

- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
 

Վ. Հակոբյան

- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ՏՏ և ԳՎ բաժնի պետի տեղակալ (համաձայնությամբ)
 

Բ. Բարսեղյան

- «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
 

Ա. Աղասյան

- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության բաժանմունքի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան