Գլխավոր տեղեկություն
Համար
N 1835-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.20/95(1548) Հոդ.1208.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2019 թվականի N 1835-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ, ԼՈՌՈՒ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.14 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.14, 11.1.57, 11.1.58, 11.1.60, 11.1.62, 11.1.63, 11.1.65 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետարաններին 2019 թվականին հատկացնել 437,540.3 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածով)՝ համաձայն N 6 հավելվածի։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզպետներին՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2019 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 տոկոսով տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին.

2) կնքել պայմանագիր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ` մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների տրամադրման, ինչպես նաև տրամադրված գումարների վերաբերյալ սույն նախագծի N 5 հավելվածի 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված ժամկետում հաշվետվությունների ներկայացման նպատակով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մեղմման նպատակով գյուղատնտեսական հողօգտագործողներին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

II. ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Գյուղատնտեսական հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 50-100 % տուժած հողօգտագործողներին:

3. Փոխհատուցման սահմանաչափերը սահմանվում են հետևյալ չափով՝

1) խաղողի համար` վնասի 5 %-ի չափով.

2) պտղի և հատապտղի համար` վնասի 5 %-ի չափով.

3) բանջար-բոստանային, կարտոֆիլի, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 4 %-ի չափով.

4) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հա-ի համար` 30000 դրամ:

4. Մարզպետարանները տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ կազմում են տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկը (նշելով հողօգտագործողի անուն, ազգանուն, հայրանունը, հողատարածքի վայրը, չափը, պատճառված վնասի և փոխհատուցվող գումարի չափը), որից հետո մարզպետարանների կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը այն տրամադրվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխհատուցման վճարումները կատարելու նպատակով:

5. Մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկը կազմելիս հաշվարկներում հիմք են ընդունում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված սահմանաչափերը:

6. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը 2019 թվականի մինչև դեկտեմբերի 20-ը մարզպետարանների կողմից տրամադրված տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցանկի հիման վրա իրականացնում է փոխհատուցման գումարների վճարումները և 2019 թվականի մինչև դեկտեմբերի 23-ը Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ է ներկայացնում տեղեկատվություն հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:

7. Սույն կարգի 6-րդ կետով նշված ժամկետում չվճարված գումարները մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը ենթակա են հետ վերադարձման ՀՀ պետական բյուջե:

8. Մարզպետարանների կողմից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 25-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:

9. Մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են փոխհատուցման գումարների տրամադրման կարգի և դրա իրականացման գործընթացների հանրային իրազեկումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1835-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Մարզեր

Ընդամենը
վնասված
տարածք (հա)

Ընդամենը՝
վնասի չափը
(դրամ)

Վնասի
փոխհատուցման
գումար (դրամ)

1.

Արարատ

49.79

73,702,668.00

1,913,811.0

2.

Արմավիր

953.64

2,104,403,704.870

88,007,015.92

3.

Գեղարքունիք

805.62

511,699,149.411

21,936,498.51

4.

Լոռի

1,509.0

1,204,715,118.2

52,530,548.6

5.

Շիրակ

7,091.98

5,139,787,440.760

243,295,304.825

6.

Սյունիք

422.90

111,087,272.80

12,112,800.0

7.

Տավուշ

736.52

432,934,836.760

17,744,301.40

Ընդամենը

11,569.5

9,578,330,190.76

437,540,280

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան